f

Անկախ

Անցած շաբաթվա օրուելյան ամփոփում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


«Այլընտրանքային նախագծեր խումբը» գրում է.

Սասուն Միքայելյանը խստորեն դատապարտում է Էդմոն Մարուքյանի դեմ հարձակման ակցիայի մասնակիցներին` հայտարարելով, որ տեղի է ունեցել նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում։ «Ըստ վարչապետի մոտ կայացած պայմանավորվածության` պետք է հարվածեի ես՝ դիմացից, իսկ վարչապետի քավորը՝ մեջքից։ Մնացած բոլոր հարվածները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային և հանդիսանում են ջենթլմենական պայմանավորվածության կոպիտ խախտում»,- ասված է հայտարարության մեջ,- «հետևաբար դրանք պետք է համարվեն անվավեր»։

Հատվածներ Ալեն Սիմոնյանի «Շուշիի ազատագրման Իմ քայլը» գրքից։

«Տղաները բոլորը լարված էին։ Օպերացիայի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նա համակարգում էր նաև առանձին ուղղությունների գործողությունները, զինամթերքի մատակարարումները, կապը ջոկատների միջև։ Այսօրվա պես հիշում եմ՝ գիշերվա 4-ի կողմերը Փաշինյանը ռացիայով լայվ մտավ։ Արփիի հետ խորհրդակցելուց և վերջին շտկումներն անելուց  հետո տրվեց գործողությունների սկիզբը։ Թիմի առաջնորդի հանճարեղ մտահղացմամբ բոլոր չորս ուղղություններով նախապես հետախուզում իրականացրեցին հատուկ նախապատրաստած շները՝ Չալոն, Մոլին, Ամպիկը և Արջուկը։ Ցավոք, մեր պատմության այդ փառահեղ էջը ստվերվեց դավաճանության և հակահեղափոխության մի շարք դրսևորումներով։ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ դավաճանում էր Սեյրան Օհանյանը,  Լիսագորի, Հարավային ուղղություններով առանձնակի ջանասիրությամբ դավաճանում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Սերժ Սարգսյան մարդ արցախյան ազատամարտի տարեգրության մեջ ես ընդհանրապես չեմ ճանաչում։

Աններելի էր իմ նախկին ընկեր Արթուր Վանեցյանի դասալքության փաստը։ Երբ ողջ հայ ժողովուրդը միասնական էր Շուշիի ազատագրման պահին, նա  չմասնակցեց ազգային անվտանգության գործին։ Ավելին, մեր առաջնորդի աներորդու սեպագիր հավաստիացմամբ, նա զբաղված էր այլ պետությունների հատուկ ծառայությունների մասին գրքեր կարդալով։ Եվ նրա բացատրությունները, թե արցախյան հերոսամարտի ժամանակ ընդամենը 11-12 տարեկան էր, ուղղակի ծիծաղելի են հեղափոխական թիմի համար։

Հրատապ նամակ

Ազգային Ժողովի արտահերթ նիստում հրատապության կարգով քննվելու է Ջ. Օրուելի նամակը՝ ուղղված խորհրդարանական մեծամասնությանը։ Նամակում մասնավորապես ասվում է. «Խորապես վրդովված եմ  իշխող խմբակցության ծափերի կուլտուրայից։ Մայիսի 8-ի նիստը խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացնում։ Աններելի  է հեղափոխական Հայաստանում առաջնորդի ելույթից հետո միայն ձեռքերով ծափերը։ Դա գրեթե հակահեղափոխություն է։  

Կոչ եմ անում առաջնորդին զգոնության։ Միայն ձեռքերով ծափերի պարագայում չկա որևէ երաշխիք, որ մարմնի մյուս մասերը հակահեղափոխություն չեն ծրագրում»։  

Նամակում առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում մի շարք հրատապ փոփոխություններ մտցնել, որոնք կվերահաստատեն հեղափոխականության մթնոլորտը։ Ընդունել քաղաքացի Զռռանի առաջարկը. «Քաջությունը բավարար չէ, նվիրվածությունը և հնազանդությունը շատ ավելի կարևոր են»։

Մակունցյան զարգացումներ

Կարմիր խաչը բարձր է գնահատել Լիլիթ Մակունցի՝ պատգամավորների  մանդատազերծման  «2-ը 2-ի դիմաց» ծրագիրը։ Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել առաջարկի իրականացումը չեզոք գոտում (Կոտայքի մարզ):

Միջազգային կառույցների գնահատմամբ՝ գերիների փոխանակման  «Մակունցյան կոնվեցիան» նոր խոսք է ոչ միայն պառլամենատական ճգնաժամերի հաղթահարման մեջ, այլև՝ սառեցված հակամարտությունների կարգավորման։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համար այս բանաձևը համարել է բեկումնային։

Ուշ երեկոյան ստացվեց «Լուսավոր Հայաստանի» պատասխան առաջարկը. ոչ թե երկուական պատգամավոր մանդատները վայր դնի, այլ՝ իրականացվի նրանց տրանսֆերը. սեպտեմբերից Վ. Ղալումյանն ու Ա. Մանուկյանը հանդես գան Լուսավորի կազմում, իսկ Հ. Այվազյանն ու Ս. Առաքելյանը՝ Իմ քայլում։ Բանակցությունները շարունակվում են։  

Խիստ նախազգուշացում վիզ կտրողներին

Սննդամթերքի և պատգամավորների անվտանգության պետական ծառայությունը խստորեն զգուշացնում է, որ Ազգային Ժողովում և հանրային այլ վայրերում վիզ կտրելու և մորթի այլ տարատեսակների  վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Կառավարության N893-Լ որոշման համաձայն՝ հուլիսի 1-ից մորթը կարելի է իրականացնել միայն սպանդանոցներում։

Հանձնարարություն հատուկ ծառայություններին

Հեծանվային տեռորիզմի նահատակ  իմքայլական Ն. Բաղդասարյանի դեպքից հետո, Փաշինյանը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել է բռնագրավել նախկին իշխանությունների երեխաներին պատկանող հեծանիվները, սամոկատները, պուլտով ավտոները, հատուկ դեպքերում նաև՝ մանկասայլակները։  

Հատուկ շրջաբերական է իջեցվել ԱԺ իմ քայլը խմբակցությանը՝ կոչ անելով խուսափել առանց հատուկ պաշտպանիչ միջոցների օպերայի հրապարակում, հայաթներում և այլ հեծանվաշատ վտանգավոր վայրերում հայտնվելուց։ Զբոսնել խմբերով, լինել զգոն, հատկապես զգուշանալ եռանիվ հեծանիվներից։

Արդարադատության նախարարությանը հանձնարարված է՝ քրեականացնել նաև ապօրին ծագման ձնագնդիկով իմքայլական պատգամավորին խփելու հոդվածը։  

Եվ վերջում՝ պարգևատրումներ՝ նվիրված հաղթանակների օրվան

Կառավարության որոշմամբ՝ հայրենական ավիացիայի վերջնական կազմաքանդման գործում բացառիկ ավանդի, «Բաց և անինքնաթիռ երկնքի» քաղաքականութունը զարգացնելու, ինչպես նաև՝ «Մեկ ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, մեկ ուղևոր» ծրագրի փայլուն իրականացման համար Տաթևիկ Ռևազյանին շնորհել ավիացիայի Մարշալի կոչում, պարգևատրել «Մակունց երկրորդ աստիճանի» շքանշանով և կենդանության օրոք կիսանդրին տեղադրել հայրենի Կոպենհագեն գյուղում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին