Մշակված թեստային համակարգը կարող է նախնական փուլերում ոչ միայն COVID-19-ը հայտնաբերել, այլ նաև այլ վիրուսներ:
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գիտնականները նանոնյութերի կիրառմամբ թեստային համակարգ են մշակել, որը կես րոպեում հայտնաբերում է կորոնավիրուսը։ Գրում է Korrespondent.net-ը:
Նորույթը ցուցադրվել է երեքշաբթի օրը Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարիի ներկայությամբ:
Նանոթեսթը կարող է 95% ճշգրտությամբ 30 վայրկյանում հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը:
Նշվում է, որ թեստային համակարգը կարող է նախնական փուլերում հայտնաբերել ոչ միայն COVID-19, այլ նաև այլ վիրուսներ:
Ներկայումս նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտահետազոտական մշակումներով զբաղվող Кимиа ընկերության արտադրած թեստային համակարգը լիցենզավորում չի անցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները գերարագ կորոնավիրուսային թեստ էին մշակել, որը կարելի է տան պայմաններում անցկացնել։