f

Անկախ

«Բարոյական հետապնդման մոլուցք» խորհրդարանում. շփման բարդություններ


«Մարգինալ» եզրը, եթե հայերեն թարգմանենք, կստացվի լուսանցքային։ Մարգինալներն այն մարդկանց խումբն է, որը հայտնվել է հասարակության լուսանցքում։ Եթե բառարանում որոնեք այս երևույթի սահմանումը, ապա այն մեզ մի շատ ծանոթ երևույթ է հիշեցնում, որին մենք ամեն օր ականատես ենք լինում խորհրդարանում։

Սահմանում - «Մարգինալ մարդկանց խումբը մերժում է այն ավանդական արժեքներն ու մշակույթը, որի միջավայրում է ապրում և փորձում է ձևավորել իր այլընտրանքային արժեքային համակարգը»։ Հատուկ ուշադրություն դարձնենք «փորձել» բառի վրա, որովհետև սեփական արժեքային համակարգ ձևավորելը նման խմբերին ոչ միշտ է հաջողվում։

«Նոր Հայաստանի» կարգախոսը իր մեջ հենց այդ Մերժումն է պարունակում ՝ ամենին ու ամեն ինչը, որը կարող է նշանակելի լինել, ինչն իրենք չեն ստեղծել, պետք է մերժվի։ «Ավանդականի» տակ պետք չի հասկանալ դարերի խորքից եկած արժեքներն ու կաղապարները, դրանք կարող են լինել, օրինակ՝ արցախյան պատերազմը, որը երկրորդական է «հեղափոխությանը», «ավանդականը» կարող է լինել անգամ սովորական միջանձնային հարաբերությունների կանոնները, օրինակ՝ չի կարելի մեջքից հարվածել հանուն «հեղափոխության», չի կարելի ստել, չի կարելի լինել ամբարտավան, չի կարելի ուրանալ մյուս սերունդների ստեղծածը ․․․, մի խոսքով այն ամենը, ինչն եղել է մինչև «հեղափոխությունը», ինչն իրենք չեն ստեղծել։

Լուսանցքից դուրս գտնվող խմբավորումներն ունեն մի շարք ընդհանրական հատկություններ։ Ֆրանսիացի սոցիոլոգների ու հոգեբանների մի ուսումնասիրություն, որը տարածում է գտել գիտության մեջ, հետևյալ եզրահանգումների է հանգել․ «Հիմնարկների աշխատողների 30 % մարգինալ է դառնում, երբ ոչ բավարար չափով է աշխատանքով ծանրաբեռնված լինում, սակայն շարունակում է ստանալ ամբողջ ծավալով աշխատավարձ, պարգևավճարներ, սակայն չունի բավարար աշխատանքային արդյունքներ։ Որպես կանոն աշխատավայրում նրանց պատում է ձանձրույթն ու հոգեբանական ճնշվածությունն, որը փարձագիտական խումբն անվանել է «բարոյական հետապնդման մոլուցք»։

Բարոյական հետապնդման մանիան մի հետաքրքիր հետևանքի է հանգեցնում, որը նույն հետազոտողներն անվանել են «շփման բարդություններ»։ Այդ խմբից դուրս գտնվող մարդկանց հետ շփման բարդություններ, արդյունքում առաջանում է ագրեսիա, հետապնդման զգացողություն, ապագայի նկատմամբ անվստահություն, թերագնահատված լինելու ապրումներ։

Ինչո՞ւ այդպես ստացվեց։ «Հեղափոխությանը» հանրության մի զգալի հատվածն է մասնակցել, շատերն են ապագայի նկատմամբ լավատեսությամբ լցվել։ Համընդհանուր խանդավառությունը մեծ էր։ Երբ եկավ «բլիթը» բաժանելու ժամանակը, պարզվեց, որ եղել է «հեղափոխությական թիմ», որը պետք է իր վրա վերցնի կառավարման պատասխանատվությունը, այսինքն, ընդհանուրի գործը սեփականաշնորհման ժամանակն է եկել։ Բնական է, որ «թիմը» պետք է լինի հնազանդ «հեղափոխության առաջնորդին», իսկ բոլոր մնացածը պետք է լինել շնորհակալ նրանց, որովհետև իրենք եղել են ոչ թե «հեղափոխության» օբյեկտներ, ինչպիսին եղել է հեղափոխական անդեմ զանգվածը, այլ եղել են սուբյեկտներ՝ գիտակցված հեղափոխականներ։

Դա «հեղափոխական խմբի» և մնացածների տարանջատման առաջին փուլն էր, մնացածն արդեն տեխնիկայի հարց էր, որպեսզի «ընտրյալների խումբը» բռնի մարգինալիզացման ճանապարհը։ Առաջացած շփման բարդությունները արագորեն լուսանցքից դուրս է մղում «հեղափոխության թիմին»։ Այսինքն հեղափոխական զանգվածի և "հեղափոխության թիմի" տարանջատումը գնալով խորանում է՝ շահերն են տարբեր, և դրա հետևանքները մենք արդեն տեսնում ենք։ Դա դեռ սկիզբն է։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում հեղափոխություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին