f

Անկախ

Անգոլայում ոստիկանը սպանել է կարանտինը խախտած 21-ամյա երիտասարդի


Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում  ոստիկանությունը մի երիտասադի է կրակելով սպանել՝ փորձելով ապահովել սոցիալական հեռավորություն պահպանելու  պահանջը։

21-ամյա երիտասարդը սպանվել է,  երբ  Լունդայի աղքատ թաղամասերից մեկում՝ Հումբոյում, բախում է տեղի ունեցել ոստիկանության և մի խումբ քաղաքացիների միջև, որոնք խախտել էին  համազգային պարետային ժամը և սոցիալական հավաքների արգելքը՝ խմբվելով փողոցում։

Ներքին գործերի նախարությունը  տեղի ունեցածը  մեկնաբանել է որպես ինքնապաշտպանության քայլ ոստիկանների կողմից։

«Քաաղքացիները դիմադրել են ոստիկանությանը և նրանց ուղղությամբ նետել քարեր և շշեր։ Ոստիկանները, ինքնապաշտպանությունից ելնելով, կրակել են։ Գնդակներից մեկը պատահապար դիպչել է այդ երիտասարդին»,- ասված է պաշտոնական հայտարարությունում։

Զոհի եղբայրը, սակայն, պնդում է, որ գնդակը նրան է դիպչել ծեծկռտուքի վայրից փախչելու պահին։

«Ոստիկանությունը ժամանեց և սկսկեց ծեծել հավաքվածներին, անգամ նրանց, որոնք դիմակ էին կրում։ Եղբայրս դիմակ չէր կրում, ուստի որոշեց փախչել։ Ոստիկանն այդ պահին երեք կրակոց արձակեց՝ մեկն՝ օդում, մյուս երկուսը եղբորս ուղղությամբ»,- հայտարարել է Վուլոլան։

Ներկայում Անգոլայում հաստատվել է նոր կորոնավիրուսի ընդամենը 45 դեպք և երկու մահ։ Այստեղ 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 1 վիրուսակիր։ Չնայած հիվանդացության հաստատված սակավաթիվ դեպքերին՝ Անգոլայում մարտից ի վեր արտակարգ դրություն է հայտատարված և  արգելված են բոլոր տեսակի հավաքները։

 Նշենք, որ աֆրիկյան այս երկիրը Freedom House-ի կողմից դասակարգվում է որպես անազատ երկիր։

նոր կորոնավիրուս Անգոլա

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին