f

Անկախ

Լանզարոտեի կոնվենցիա. երեխային պաշտպանե՞լ, թե խեղել նրա գիտակցությունը


«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կամ Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանը դարձավ այն վավերացրած ԵԽ անդամ 46-րդ պետությունը: 

Վավերացումից հետ միայն Հայաստանում սկսվեց հանրային մեծ բանավեճ, թե ինչ է այն, որոնք են դրա հնարավոր վատ հետևանքները և այլն: Իշխանությունն այս դեպքում շատ ճիշտ էր հաշվարկել՝ խնդրահարույց կոնվենցիան Ազգային ժողով ներկայացնելով արտակարգ դրության պայմաններում, համավարակի ֆոնին, երբ մարդկանց ուշադրությունը սևեռված էր այլ խնդիրների վրա:

Աննախադեպ էր նաև, որ կոնվենցիան չէր դրվել հանրային որևէ քննարկման: Նախկինում, եթե հարցը հանրային հետաքրքրություն էր ներկայացնում, կառավարությունը պարտադիր այն ուղարկում էր Հանրային խորհուրդ կարծիք կամ դիրքորոշում ստանալու նպատակով: Այս դեպքում Հանրային խորհրդից կոնվենցիայի վերաբերյալ որևէ արձագանք չկա: Համենայնդեպս, ՀԽ անդամներից մի քանիսի հետ զրույցում պարզ դարձավ, որ նման հարց չի քննարկվել:

Մինչ Ազգային ժողով հասնելը կոնվեցիան ուղարկվել է Սահմանադրական դատարան ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով: Մարտի 31-ին ՍԴ-ն որոշում է ընդունել, ըստ որի այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ չնայած որոշման մեջ մտահոգիչ, բայց զգուշավոր ակնարկներին:

Օրինակ, ըստ կոնվենցիայով նախատեսված խնդրահարույց դրույթներից մեկի՝ երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների տեղեկությունների տրամադրման հետ կապված, ՍԴ-ն իր որոշման մեջ ընդգծել է, որ այդ տեղեկությունները պետք է տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները, ինչպես նաև ապահովելով նրանց լավագույն շահի առանջնահերթ պաշտպանության նկատմամբ պետության արդյունավետ վերահսկողությունը՝ ի կատարումն պետության՝ մանկության հատուկ պաշտպանության սահմանադրական պարտականության:

Այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե տարրական և միջնակարգ դպրոցում սովորող երեխաների հասունության մակարդակն ու զարգացող կարողություններն ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են հաշվի առնելու: Եվ առհասարակ, արդյո՞ք այդ տարիքում, մասնավորապես տարրական դպրոցում, առկա է հասունության այնպիսի մակարդակ, որպեսզի նման թեմաների վերաբերյալ տեղեկություններ տրամադրվեն: Կամ ինչպե՞ս է պետությունը վերահսկելու երեխաների լավագույն շահի առաջնահերթ պաշտպանությունը:

Նարինե Ներսիսյան

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին լրջորեն մտահոգում են կոնվենցիայում առկա որոշ դրույթներ, որոնք արտաքուստ գուցե բարի նպատակների մասին են, բայց ունեն թաքնված վտանգներ:

«Օրինակ, կոնվենցիան վավերացնելուց հետո պետությունը պարտավորվում է տարրական և միջին դպրոցի աշակերտներին տրամադրել գիտելիքներ սեռական բռնության հետ կապված։ Նախատեսվում է նաև երեխային սեռական դաստիարակություն տրամադրել, կամ, օրինակ, կա այսպիսի ձևակերպում. «տուժածներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, տրամադրել օգնություն»։ Ի՞նչ է նշանակում սեռական կողմնորոշում։ Երեխայի հետ նման բանի մասին խոսելն ուղղակի հակագիտական է ու հակաբարոյական»:

Բժիշկ-սեքսոլոգը կարծում է, որ տարրական դպրոցի երեխաների հետ ընդհանրապես չի կարելի սեռին վերաբերող թեմաներ քննարկել, որովհետև այդ տարիքում, ըստ նրա, երեխայի համար սեռ հասկացություն գոյություն չունի։ 

«Այդ տարիքում երեխան իր սեռը չի գիտակցում, դա իր համար կարևոր չէ, դա ավելի բարձր տարիքում է գիտակցվում։ Մտնել ու տարրական դասարանի երեխայի հետ քննարկել սեռի հետ կապված խնդիր, կնշանակի բացասական հետևանքներ թողնել երեխայի սեռական առողջության վրա»։

Նարինե Ներսիսյանը շեշտում է, որ իր խոսքերը շատերը փորձում են խեղաթյուրել և ներկայացնել, թե իբր ինքը դեմ է սեռական գրագիտությանը: 

«Ոչ, ես դեմ չեմ սեռական գրագիտությանը, պարզապես ես ունեմ մտավախություն՝ արդյո՞ք դա ճիշտ ձևով կարվի և չի վնասի երեխային: Եթե, օրինակ, 8 տարեկան երեխաներին բացատրեն, թե ովքեր են հոմոսեքսուալները, հետերոսեքսուալները կամ բիսեքսուալները, այդ երեխայի համար դա ի՞նչ հետևանքներ կառաջացնի: Կամ, եթե ասեն, որ սեռական հարաբերությունից հնարավոր է առաջանա անցանկալի հղիություն, բայց կան այն ընդհատելու կամ կանխելու եղանակներ: Մի խոսքով, մենք չգիտենք, թե ինչպես է այդ կրթությունը մատուցվելու, ինչ գրքեր են պատրաստվում արևմուտքից թարգմանել և այլն: Այո, կրկնում եմ, եթե այդ ամենը պետք է արվի այնպես, որ վնասի իմ երեխային, ես պարզապես նրան կհանեմ դպրոցից»:

Փոխարենը մասնագետն առաջարկում է կոնվենցիայով նախատեսված բարի նպատակներն իրագործելու համար սեռական դաստիարակություն տալ ծնողներին: Նա գտնում է, որ ծնողները պետք է պարտադիր անցնեն այդ դասընթացը, որպեսզի իմանան, թե ինչպես երեխային ճիշտ բացատրեն ու ներկայացնեն այդ հարցերը:

«Առաջարկում եմ նաև, որպեսզի 7-րդ դասարանում վերարտադրողական առողջությանը վերաբերող ծրագրի դասաժամերն ավելացնեն և այդ ընթացքում մի փոքր ավելի շատ բան սովորեցնեն վերարտադրողական առողջության վերաբերյալ: Այսինքն, շեշտը պետք է դնել վերարտադրողական առողջության վրա։ Պետք է երեխային փոխանցել վերարտադրողականության վերաբերյալ տեղեկություն, ոչ թե սեքսի: Սեռական դաստիարակությունը առանձին կտրված չպետք է տալ։ Դու նախևառաջ պետք է մարդ ձևավորես՝ մարդկային արժեքներով։ Դաստիարակության նպատակը մարդ, ոչ թե որևէ սեռի ներկայացուցիչ ձևավորելն է: Մարդ, որը կկարողանա ապրել իր սեռականությունը։ Այդ դեպքում շատ բան ինքնըստինքյան, բնազդաբար կարգավորվում է»։

Ինչ վերաբերում է հոմոսեքսուաալիզմին, մասնագետի կարծիքով՝ այն միջավայրի ազդեցություն է, որքան էլ փորձում են պնդել, թե դա գենետիկ երևույթ է:

«Այո, գենետիկ որոշակի հիմք կարող է լինել, բայց այն զարգանում ու տարածվում է միջավայրի ազդեցությունից: Ես միասեռականների դեմ ոչինչ չունեմ, ես դեմ եմ, երբ իրենք սկսում են իրենց տեսակը քարոզել և պարտադրել»,-ընդգծում է նա։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այս կոնվենցիայի ընդունումը  համարում է պետականության և  ազգային ինքնության դեմ ուղղված գործողություն:

«Իմ կարծիքով՝ դրա բովանդակությունը  մանկապղծության քարոզ է, որը պետք է իրականացվի այս կոնվենցիայի շրջանակներում»,-նշում է Ղազինյանը: 

Լուրջ խնդիր է նաև «սեռական կողմնորոշում» հասկացությունը որը, փաստորեն, այս կոնվենցիայի շնորհիվ իրավական շրջանառության մեջ է դրվում: Այս մասին բարձրաձայնել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Բժիշկ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը կոնվենցիան վավերացրած պատգամավորներին զգուշացրել է.

«...Աստված ոչ անի՝ գեթ մեկ դեպք, երբ սորոսական, կամ սեռաշեղված դեմքերից մեկը դպրոց մտնի՝ երեխաներին քողարկված կամ բացահայտ այլանդակություն քարոզելու կամ, օգտվելով ստեղծված օրենսդրական հնարավորություններից, իրենց կեղտոտ ծրագրերն իրականացնելու փորձ անի. ինչպես Նիկոլ Փաշինյանը մի անգամ նշել էր, թե տրանսգենդեռը իր անձնական պաշտպանության ներքո է և նրա մասին ֆիլմ չֆինանսավորելը խարան կլիներ Հայաստանի ճակատին (սրան ժամանակին ինչ պետք էր ասվել էր), հիմա ես եմ ընդգծում՝ Աստված ոչ անի, ձեր քվեարկությունից հետո մի խանգարված կամ ապազգային արարած մոտենա երեխաների կրթությանը՝ դա որպես խարան կմնա ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ՃԱԿԱՏԻՆ... Պատասխանատու եք ձեր ողջ կենսագրությամբ՝ մի քանի սերունդ»։

Լանզարոտեի կոնվենցիա Նարինե Ներսիսյան երեխաների իրավունքներ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին