Մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստը կսկսվի 20 րոպե ուշացումով: Ընդմիջումը պահանջել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ընդ որում` առանց պատճառաբանելու:
Նշենք, որ պատգամավորները դեռ չեն հասցրել սկսել նախօրեին քննարկված օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությունը: