Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի առողջական վիճակում մասնագետները դրական դինամիկան են արձանագրել։ Միշուստինը ներկայումս կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։ Այդ մասին հայտնոմ է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Բժիշկները նրա առողջական վիճակում դրական դինամիկա են նկատում», - հայտարարել է Բելյակովը:
Բժիշկները Միշուստինի մոտ կորոնավիրուս ապրիլի 30-ին էին հայտնաբերել: Նույն օրը նա իր վիճակի մասին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և բուժման նպատակով հիվանդանոց տեղափոխվել։
Ավելի ուշ Միշուստինը հորդորել էր յուրաքանչյուր քաղաքացու հնարավորինս լուրջ վերաբերվել վարակին և դրա տարածմանն ամբողջ երկրում: Նրա խոսքերով՝ ներկայումս յուրաքանչյուր մարդու պահվածքից է կախված բոլորի նորմալ կյանք վերադառնալու ամսաթիվը: