Մայիսի 11-ի առավոտյան տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը 282719 է կազմում, մեկ օրվա զոհերին՝ 3398: Այդ մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19 վարակի 4 102 955 դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում ՝ 78 634:
Բացի այդ, հիվանդությունից բուժվել է ավելի քան 1,4 միլիոն հիվանդ:
Ներկայումս կորոնավիրուսը գրանցված է աշխարհի գրեթե 200 երկրներում և տարածքներում:
Չինաստանի իշխանությունները անցած տարվա դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: