Ես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, ես իմ անունից եմ խոսում, որ կարեւոր օրակարգերը թողած, այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ հարցեր քննարկելով, մենք այդ ժամանակը վատնում ենք նման բաների վրա: Այս մասին այսօր՝ մյայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Ես ամեն ինչ կանեմ, որ ճիշտ գծից չշեղվեմ: Եվ նաեւ ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Միգուցե եթե ես իմ բառապաշարի մեջ մի քիչ զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ Սասուն Միքայելյանը ստիպված լիներ այսօր նման ելույթ ունենալ: Ես միշտ ամեն ինչի մեջ փորձում եմ առաջին հերթին իմ մեղքի բաժինը տեսնել»,-ասաց նա: