f

Անկախ

Վանաձորցին հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է զինծառայության հերթական զորակոչից. Նա կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր  վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ե-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ժամկետային զինվորական հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս.Գ.-ին և Խ.Ե.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին