f

Անկախ

27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարություն իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին, հափշտակությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, որոնցից 12-ը ֆիզիկական անձինք են, իսկ մեկը՝ իրավաբանական անձ է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ աղջիկը hամացանցի «Facebook» սոցիալական կայքում այլ անձի տվյալներով գրանցված իր անհատական էջի միջոցով նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նրա մոր անվամբ վարկ ձևակերպելու պատրվակով, վստահությունը չարաշահելու եղանակով ստացել է վերջինիս մոր նույնականացման քարտի լուսանկարները, որից հետո՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով մուտք է գործել հայաստանյան բանկերից մեկի ծրագրային ապահովման հավելված և առցանց եղանակով, իր տրամադրության տակ գտնվող ուրիշի նույնականացման քարտի տվյալներն օգտագործելով, օգտատիրոջ մոր անվամբ կնքել է 1 000 000 ՀՀ դրամ գումարի վարկ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր, իսկ մի քանի օր անց, ստացել այլ անձի տվյալներով գրանցված բանկային քարտը և կանխիկացման եղանակով հափշտակել դրանում առկա գումարն ամբողջությամբ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 27-ամյա աղջիկը, 2019 թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափաշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, համացանցում ստեղծել է կեղծ էջ, որտեղ տեղադրել է գրավիչ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություն՝ «Գումարի տրամադրում» անվամբ, որի շնորհիվ նրան են դիմել հայտարարությանը ծանոթացած տարբեր քաղաքացիներ:

Այնուհետև էջին հաղորդագրություն ուղարկած անձանցից հետաքրքրվել է նրանց վարկունակության մասին և թիրախավորելով դրական վարկային պատմություն ունեցող անձանց՝ առցանց եղանակով վարկեր տրամադրելու պատրվակով, չարաշահելով իրեն դիմած քաղաքացիների վստահությունը, վերջիններից խաբեությամբ ստացել է նրանց անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները՝ բանկերից մեկի բջջային հավելվածի միջոցով վարկ ստանալու նպատակով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա աղջիկը նշված հավելվածի միջոցով առցանց եղանակով թվով 11 քաղաքացիների անվամբ բանկի հետ կնքել է վարկային պայմանագրեր, որոնց օգտագործմամբ ձևակերպվել են ընդհանուր 8 000 000 ՀՀ դրամ գումարի վարկեր: Քննության տվյալներով՝ նշված վարկերի մի մասը 27-ամյա աղջիկը փոխանցել է այլ անձի տվյալներով բացված, սակայն իր կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին, իսկ մի մասն էլ՝ իր մոր տվյալներով նույն բանկում բացված, իր կողմից տնօրինվող հաշվեհամարի բանկային քարտին՝ հափշտակելով նշված երկու բանկային քարտերի հաշվեհամարներին փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․291․926,6 ՀՀ դրամ գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին