f

Անկախ

Ի վերջո ու՞մ գրպանը հոսեց հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարված մոտ 450.000 դոլարը. Վահագն Վարագյան


Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով «Լիդիանի» ՇՄԱԳ-ի համար ՀՀ կառավարության կողմից «Էլարդ» ընկերությանը վճարված մոտ 450.000 դոլարին։

«Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը

Անցած տարի գործող վարչախումբը փորձեց լուծել Ամուլսարի թնջուկը` պատվիրելով «Էլարդ» ընկերությանը ուսումնասիրել «Լիդիանի» կատարած ՇՄԱԳ-ը: Այսինքն` մի քանի փաստաթուղթ կարդալու համար ՀՀ կառավարությունը հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարեց մոտ 450.000 դոլար: Այնինչ վերջում այս կազմակերպությունը հայտարարեց, թե ուսումնասիրել է «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և չի կարող պատասխանել հարցին` արդյո՞ք բնապահպանական տեսանկյունից անվտանգ է Ամուլսարի շահագործումը: Այս հանճարեղ «ուսումնասիրության» և պատասխանի համար Հայաստանի հարկատուները 450.000 դոլար են վճարել:

Համավարակի այս օրերին, երբ վարչախումբը չի կարողանում աղետի շեմին հասած մարդկանց սոցիալական խնդիրները լուծել և միաժամանակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիանալի կլիներ, որ իր վերահսկողական լծակներով ևս մեկ անգամ ուսումնասիրեր, թե ի վերջո ու՞մ գրպանը հոսեց այդ 450.000 դոլարը: Ի դեպ, հենց ներկա վարչախմբի շահերից է բխում, որ այդ հարցը բացահայտվի հիմա ու, եթե ճիշտ են օդում կախված լուրերը, ապա այդ գումարը հիմա վերադարձվի պետական բյուջե: Հատկապես որ հազարավոր մարդիկ այսօր ցամաք հացի խնդիր ունեն և այդ գումարով կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել: Որովհետև հաջորդ իշխանությունն անպայման գնալու է այս թեմայի հետևից և ամենայն հավանականությամբ մարդիկ են հայտնվելու ճաղերի հետևում: Հիշեք պարոնայք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»,- գրել է նա:

Վահագն Վարագյան Հայաստան ՖԲ Գրառում Ամուլսար «Էլարդ» ընկերություն Լիդիան Արմենիա Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Ավելին
Ավելին