f

Անկախ

ՀԲԸՄ-ն մոբիլիզացնում է գլոբալ ջանքերը՝ կանխելու ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած պարենային անապահովությունը


9 մայիսի, 2020թ.

 Շարունակելով մարդասիրական օգնությանն ուղղված իր երկարամյա գործունեությունը բոլոր այն վայրերում, որտեղ հայերը վտանգված են, ՀԲԸՄ-ն ՔՈՎԻԴ-19-ի համավարակին արձագանքել է աշխարհի տարբեր ծագերում ապրող ամենախոցելի, այդ թվում՝ ճգնաժամի հետևանքով ֆինանսական դժվարությունների առջև կանգնած հայերի շրջանում ահագնացող պարենային անապահովությունը դադարեցնելուն ուղղված ծավալուն ջանքերով:

Ռազմական գործողությունների տարածքում և դրա սահմաններից դուրս պատերազմից հյուծված սիրիահայ փախստականներին ցուցաբերած նյութական օգնությունը նկատի առնելով՝ կազմակերպությունը գիտակցում է, թե որքան բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է այն մարդկանց բեռը թեթևացնելը, որոնք մաքառում են հոգեմաշ անորոշությանը հարմարվելու համար, և որոնց կյանքը տակնուվրա է եղել այս օրերին:

«Վարակը կտրուկ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի և գոյության միջոցների վրա, և այդ պատճառով ՀԲԸՄ-ն ստանձնել է ամենատարբեր միջոցներով օգնելու հանձնառություն՝ հոգալով մեր հայրենակիցների ինչպես ֆիզիկական և նյութական, այնպես էլ հուզական կարիքները: Սակայն, անշուշտ, ամենից ավելի կարևոր է մարդկանց սեղանին սնունդ հասցնելը», - պարզաբանեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

 

Հասցնելով սնունդ և մտքի հանդարտություն

Մերձավոր Արևելքից, Հայաստանից և Ավստրալիայից մինչև Հյուսիսային և Հարավային Ամերիկա՝ ՀԲԸՄ-ն ծավալում է ինչպես ռազմավարական մակարդակի գործունեություն, այնպես էլ աշխատում է իր մասնաճյուղերի միջոցով ապահովել, որ անհատներն ու ընտանիքները ստանան սննդարար մթերք և կենսական անհրաժեշտության այլ պարագաներ, որպեսզի ուժեղ լինեն և դիմակայեն այս դժվարին ժամանակներում:

ՀԲԸՄ-ի պարենի փաթեթների բաշխման ծրագիրը սկսվել է Լիբանանում՝ տարեսկզբին վերջինիս տնտեսության քայքայման պատճառով: Այն պահից, երբ հայերը սկսեցին կանխիկ գումարի հասանելիության, գործազրկության կամ բիզնեսի խափանումների առերեսվել, ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակը գործի անցավ՝ ձեռնարկելով սննդի ահագնացող անբավարարությանը արդյունավետ և արդարացի արձագանքելու գործընթաց: ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակի նախագահ Ջերարդ Թուֆենկջյանը պատմում է. «Մենք նախ սկսեցինք վեր հանել մարդկանց առաջնահերթություններն ու կարիքները, ինչպես նաև պարզել լոգիստիկ հարցերը առ այն, թե որ փաթեթն ինչ պարունակություն պետք է ունենա՝ սննդարար մթերքից մինչև մաքրող նյութեր ու հիգիենիկ պարագաներ: Մեր շահառուներից շատերը, որոնց մտքով երբևէ չէր անցել, թե նման օժանդակության կարիք կունենան, երախտապարտ էին հավելյալ օգնության համար»:

 

Մասնաճյուղերի կազմակերպված գործողությունները

Ողջ աշխարհում կորոնավիրուսի բռնկման ու մեկուսացման պահից սկսած ՀԲԸՄ մասնաճյուղերը օրինակ վերցրին Լիբանանի փորձից՝ կատարելով որոշակի փոփոխություններ, մասնավորապես, առ այն, թե հասարակության որ խավին պետք է առաջնահերթություն տրվի: Օրինակ՝ ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակը ամենից առաջ ձեռք մեկնեց տարեցներին և սիրիահայ փախստականներին՝ սկսելով զատկային 200 արկղերի առաքումից, որն այսօր արդեն հասել է 500 արկղի յուրաքանչյուր առաքման ժամանակ: Տորոնտոյի գրասենյակը վերջերս հայտարարել է նման մի ծրագրի մասին՝ պարտավորվելով որպես սկիզբ տրամադրել 500 արկղ, և օժանդակում է ժողովրդագրական նույն խմբի մարդկանց՝ առավելագույն արդյունավետություն և ծածկույթ ապահովելու նպատակով համագործակցելով փաթեթավորող և առաքող մի ընկերության հետ:

Այդ ընթացքում Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Լոս Անջելեսը հոգում է» (LA Cares) ծրագիրը ընդլայնվել է՝ օգնության ձեռք մեկնելով տվյալ համայնքի ցանկացած կարիքավորի: Գործունեության առաջին օրը հաշված ժամերի ընթացքում բաշխվեց 100 արկղ, իսկ խնդրանքների թիվը շարունակում էր աճել: Տեղի թիմը պարտավորվել է սկսել առնվազն 1000 փաթեթից: ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ծրագրի նախաձեռնող Երվանդ Դեմիրճյանը նշում է. «Այս արտառոց օրերին մենք առավել քան երբևէ հոգ ենք տանում մեր մեծ ընտանիքի մասին: Որպես հայեր և լոսանջելեսցիներ, մենք այժմ ավելի կուռ ենք որպես համայնք»:

Սիրիայում ՀԲԸՄ-ի Լաթաքիա և Քամիշլի մասնաճյուղերի դեպքում մեծ պահանջարկ ունեին ախտահանիչ պարագաները, և կամավորները ապահովեցին դրանց մեծաքանակ առաքումը: Վերջերս ՀԲԸՄ Սիրիայի Շրջանակային հանձնաժողովը հանդես է եկել երկրի հիմնական քաղաքներում դժվարին կացության մեջ հայտնված հայերի աջակցության նախաձեռնությամբ. այն է հոգալ սննդի և դեղորայքի հետ կապված նրանց կարիքները մինչև 2020թ. ավարտը: Այդ ընթացքում Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ՀԲԸՄ-ն համայնքի կարիքավոր անդամներին և առավել խոցելի խմբերին հրավիրել է գրանցվելու սնունդ ստանալու համար: Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում ՀԲԸՄ-ն միացել է սննդի բաշխման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ջանքերին՝ այդ ամենին հավելելով իր առանձնահատուկ բաղադրիչը՝ տեղացի կամավորների պատրաստած տնական ուտեստների տեսքով:

«Մենք անչափ հպարտ ենք, որ մեր համայնքները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հայրենակիցներն ու հարևանները սննդի պակաս չզգան: Որոշ դեպքերում օգնության այս փաթեթները օրհասական կարևորություն ունեն ընտանիքների համար», - նկատեց Անիտա Անսերյանը, ով ՀԲԸՄ գլխամասային գրասենյակի տնօրենի իր պաշտոնի բերումով սերտ կապի մեջ է ՀԲԸՄ աշխարհասփյուռ մասնաճյուղերի հետ:

 

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունները

Փաստ է, որ ՀՀ ղեկավարությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը բազմաթիվ կենսական կարևորության աջակցության միջոցառումներ են ձեռնարկել հասարակության բոլոր խավերի համար: Այս ամենին զուգահեռ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը ներկայացնում է կազմակերպության սեփական նախաձեռնությամբ իրականացվող գործողությունները:

«Սննդի փաթեթների բաշխման մեր ծրագիրը առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարեցներին և աղքատության շեմին կանգնած ընտանիքներին, քանի որ ՔՈՎԻԴ-19-ը առողջապահական տեսակետից ամենաշատը նրանց է վտանգում»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը առաջին ամսվա ընթացքում սննդամթերքով լի արկղեր է տրամադրել 900 տարեց քաղաքացու, որոնք Երևանում, Էջմիածնում և Վանաձորում եկեղեցու հովանու տակ գործող բարեգործական ճաշարանների այցելուներն են: Արկղերի պարունակությունը նախատեսված է մեկ ամսվա համար, և ներառում է առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ: Այս միջոցառումը նախատեսվում է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չեն մեղմվել համավարակի բացասական հետևանքները:

Տարեցներից մեկը 84-ամյա Ազատուհի Հովհաննիսյանն է՝ այրի թոշակառու, ով 2010 թվականից կանոնավոր այցելում է տեղում գործող տաք սննդի ճաշարան: Վարակի բռնկման հետևանքով այդ կանոնավորությունը խաթարվեց, և Հովհաննիսյանը հայտնվեց հուսահատ վիճակում: «ՀԲԸՄ-ի տրամադրած այս սննդի արկղերի շնորհիվ ես կարող եմ չանհանգստանալ սեղանիս սննդարար մթերք ունենալու խնդրի մասին: Ես գիտեմ, որ խոհանոցը դեռ գործում է, և եթե նույնիսկ հարկ լինի, նրանք կուղարկեն իմ տաք ապուրը», - նշեց նա:

Մեկ այլ խոցելի խումբ են ոչ այլ ոք, քան Հայաստանի բուժաշխատողները, ովքեր, ինչպես և տարբեր մայրցամաքներում աշխատող իրենց գործընկերները, վտանգում են սեփական կյանքը կորոնավիրուսով հիվանդներին փրկելու համար: Նրանց անվտանգությունն ապահովելու համար ՀԲԸՄ-ն 50,000 ԱՄՆ դոլար է հավելել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարին՝ արտերկրից այնքան անհրաժեշտ անձնական պաշտպանիչ միջոցների և կենսական կարևորության այլ բժշկական պարագաների ձեռք բերման համար: «Մենք կապվել ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք մեր ծավալուն ցանցի միջոցով աջակցել ՀՀ կառավարությանը՝ հուսալի մատակարարներ գտնելու և այդ պարագաների առաքումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու գործում», - հավելեց  Վազգեն Յակուբյանը:

 

Դոնորների և կամավորների ուժերով իրականացվող ձեռնարկ

Եթե հանրային առողջապահական ճգնաժամը աշխարհում շարունակվի, ՀԲԸՄ-ն կշարունակի մնալ առաջնագծում՝ լրացնելով այն բոլոր բացերը, որոնց կառավարությունները ի վիճակի չեն լինի արձագանքել, պարզելով համայնքի ամենախոցելի մարդկանց և գտնելով լավագույն գործնական լուծումները ոչ միայն վարակի տարածումը, այլև գալիք անխուսափելի անձնական և հասարակական մարտահրավերները մեղմելու համար:

ՀԲԸՄ Գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամին (Global Humanitarian Emergency Relief Fund) կարող եք գումար նվիրաբերել առցանց հետևյալ հղումով՝ www.agbugiving.org/reliefefforts/:

Նյութն անգլերենով՝ այստեղ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.
1. AGBU-COVID-19-Relief-Effort-Armenia - ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագործակցում են Երևանում, Վանաձորում և այդ քաղաքների մերձակայքում ապրող տարեցներին առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելու գործում՝ տարիներ շարունակ գործող բարեգործական ճաշարանների միջոցով:
2. AGBU-COVID-19-Relief-Effort-Montreal - ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի՝ խոցելի ընտանիքների համար նախապատրաստած ծիածանի պատկերներով սննդի փաթեթները խորհրդանշում են գալիք լավ օրերը:

 

3. AGBU-COVID-19-Relief-Effort-LA - ՀԲԸՄ «Լոս Անջելեսը հոգում է» (LA Cares) նախաձեռնությունը պատրաստվում է մեկնարկել իր սննդի փաթեթների ամենշաբաթյա առաքումները կարիքավորներին:
 

 

 

ՀԲԸՄ 2019-nCoV կորոնավիրուս բարեգործություն

Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկծշշ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Ավելին
Ավելին