ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել նոր տիպի COVID-19- կորոնավիրուսի համաճարակից հետո մտածել աշխարհի մասին: Համապատասխան հայտարարությամբ Գուտերեշը հանդես է եկել РИА Новости գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա ընդգծել է, որ այս խնդիրը «հսկայական տառապանք» է պատճառում ամբողջ աշխարհին:
«Այժմ գլխավոր կետը, որի վրա մենք բոլորս պետք է կենտրոնանանք, համաճարակի դեմ հաղթանակն է», - շեշտել է Գուտերեշը:
Նրա կարծիքով, համաճարակից հետո վերականգնումը կօգնի աշխարհին առաջնորդվել ավելի կայուն և առողջ ճանապարհով:
Գլխավոր քարտուղարը նաև մատնանշել է սոցիալական պաշտպանության ոլորտում անհավասարությունների և բացթողումների խնդրի լուծման անհրաժեշտությունը: