РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայում մեկ օրում 44 մարդկանց COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի թեսթի արդյունքը դրական է եղել։ Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, համաճարակի ընթացքում վարակվածության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչև 30251-ի:
Բացի այդ, մեկ օրում 6 մարդ հիվանդության զոհ է դարձել: Մահացածների ընդհանուր թիվը 1532 է կազմում:
COVID վարակի առավել մեծ թվով դեպքեր գրանցվել են Ժնևի կանտոնում, ինչպես նաև Ցյուրիխում և Տիչինոյում:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: