f

Անկախ

Գեղարքունիքի մարզում դրամական պարգև է ստացել Մեծ հայրենականի մասնակից 19 վետերան


Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի առթիվ, Գավառ քաղաքի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Հուշարձանի մոտ հոգեւոր հայրերը հնչեցրին տերունական աղոթք՝ ի հիշատակ հայրենիքի համար մարտնչած հերոսների:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Մեծ Հայրենականի եւ Արցախի ազատագրաման պայքարում մարտնչած հերոսներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջ ու երջանիկ կյանք:

«Ես այսօր հայցում եմ Մեծ Հայրենականում  եւ Արցախյան ազատամարտում  հերոսացած քաջորդիների ներողամտությունը, քանզի, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, մենք իրավունք չունեինք մեծ հավաքույթներ կազմակերպել: Անընդհատ մեր պապերի, մեր հերոսների սխրանքները հիշելով ու հարգելով` ուզում ենք, որ մեր ներկա սերնդի, մեր երեխաների համար դրանք պատմական դաս լինեն, իսկ մեզանում եղած տարբեր խնդիրներն այնպես կարգավորվեն, որ զերծ մնանք պատերազմի սպառնալիքներից: Սակայն այս ամենի համար նախեւառաջ պետք է ունենանք հզոր եւ ամուր հայրենիք, կայուն բանակ, ինչին էլ այսօր ձգտում են հասնել երկրի իշխանությունները»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ՝ մարզպետարանի կողմից դրամական պարգեւ է հատկացվել Գեղարքունիքի մարզում դեռեւս մեր կողքին ապրող Մեծ Հայրենականի 19 վետերաններին:

«Նրանցից  9-ը ապրում են Մարտունու տարածաշրջանում, 6-ը՝ Գավառի, 2-ը՝ Վարդենիսի տարածաշրջաններում: 1-ական վետերաններ ունենք Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: Մեծ Հայրենականի վետերաններին մարզպետի կողմից հատկացված պարգեւները կփոխանցվեն մարզպետարանի աշխատակիցների միջոցով»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը:

Գեղարքունիքի մարզ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին