f

Անկախ

«Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն» Իրանն ստանձնում է ՀԷԿ-ի պահպանման ու շահագործման պատասխանատվությունը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են:

Եթե հարաբերություններ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի առեւտրաշրջանառությունն, այո, դա նախկին ծավալներով շարունակվում է: Իսկ եթե հարցը վերաբերում է աշխարհաքաղաքական գործոններին, փաստերն այլ բանի մասին են վկայում:

Օրերս մամուլն անդրադարձավ այն հարցին, թե Արցախի հետ սահմանին Իրանի կողմից կամուրջի կառուցումը բողոքի ալիք է առաջացրել Ադրբեջանում: Պատասխանելով ադրբեջանական ազգայնական շրջանակների կողմից բարձրացված բողոքին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ իրանական կողմի աշխատանքները տեղավորվում են Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու մասին երկու երկրների միջեւ 2016 թվականի փետրվարին կնքված համաձայնագրի շրջանակներում: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Բաքվում Իրանի դեսպանատունը:

Եթե պաշտոնական Բաքուն, որ ընդհանրապես նման դեպքերում ագրեսիվ մոտեցում է ցուցաբերում այս անգամ ոչ միայն սառնասրտությամբ է մոտեցել Արցախի ազատագրված տարածքների հարեւանությամբ Իրանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին, այլեւ հայտարարել է, որ դա իրականացվում է իր տեղեկությամբ եւ տեղավորվում է երկու երկրների համաձայնության շրջանակներում, չի կարելի կասկածել, որ այդտեղ Հայաստանի ու Արցախի շահերը բավարարող որեւէ գործոն չի կարող գոյություն ունենալ: Այդ մասին է վկայում նաեւ այն համաձայնագիրը, որի շրջանակներում իրականացվում են շինարարական աշխատանքները:

2016 թվականի փետրվարին Ադրբեջանի հետ ստորագրված ու Իրանի իսլամական խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի շրջանակներում Իրանն ադրբեջանական կողմի համագործակցությամբ Խուդաաֆերինի տարածքում Արաքս գետի վրա ջրամբարտակ ու ՀԷԿ է կառուցում: Ըստ համաձայնագրի իրանական կողմը ստանձնում է ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը եւ ադրբեջանական կողմի ֆինանսական մասնակցությունը հատուցվում է արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին: «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն» Իրանն ստանձնում է ՀԷԿ-ի պահպանման ու շահագործման պատասխանատվությունը: Արտադրված էլեկտրաէներգիայից ադրբեջանական կողմի մասնաբաժինը «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» միայն սպառվելու է ԻԻՀ-ի տարածքում (մեջբերումները համաձայնագրից են): Կողմերն իրավունք չեն ունենալու արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել երրորդ երկրի (Հայաստան եւ Արցախ) իրական կամ իրավաբանական անձանց: Ի դեպ, համաձայնագրում վեց անգամ ակնարկ է կատարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Այս կապակցությամբ եւս մեկ այլ ուշագրավ փաստ: Արաքս գետի ափին ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել է 2016 թվականի փետրվարին: 2015 թվականի ավարտին եւ 2016 թվականի սկզբին ԼՂ-ի բանակցային գործընթացում ուշագրավ ակտիվություն առաջացավ: Նույն շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում էր «Լավրովյան նախագիծն» ու փուլային լուծման տարբերակը: Երկուսն էլ առաջին փուլում ներառում էին ազատագրված տարածքների ու հատկապես Իրանի հետ սահմանամերձ երեք տարածքների վերադարձը: Նույն շրջանում Իրանի փոխարտգործ նախարար Իբրահիմ Ռահիմփուրը Մոսկվայում հանդիպում է ռուս գործընկերոջը եւ քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ դրան զուգահեռ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ջաբերի Անսարին հայտարարում է միջնորդական ջանք իրականացնելու Իրանի ցանկության մասին, որը չի ընդառաջվում: Օրեր անց Իրանն ստորագրում է Արաքսի վրա ՀԷԿ կառուցելու մասին պայմանագիրը: Հետաքրքիր զուգադիպությամբ Արաքս գետի վրա ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ կառուցելու նախագծի շուրջ Իրանի կողմից նորից ակտիվություն է ցուցաբերվում այն ժամանակ երբ Լավրովը հայտարարում է Արցախի հարցի կարգավորման փուլային նախագիծը բանակցության սեղանին լինելու մասին:

Ազատագրված տարածքները, որոնց փուլային լուծման շրջանակում հանձնելու շուրջ այսօր ոչ միայն բանակցում է Նիկոլ Փաշինյանը, այլեւ հայտարարում է, որ «ոչ մեկը չհամարձակվի մեզ հարցնել «ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետքա էն էլ բանակցում ենք», միայն Արցախի կամ Հայաստանի անվտանգության գոտին չեն: Դրանք նաեւ Իրանի անվտանգության գոտին են ու թեեւ Իրանն անգամներ հայտարարել է, որ ընդառաջում է ներտարածաշրջանային ցանկացած լուծում, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, որից դժբախտաբար նույնիսկ տարրական գաղափար չունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը զրոյից կառուցելու հավակնություն ունեցող Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թվականի փետրվարին ստորագրված համաձայնագիրը տեսնել գրառումներում տեղադրված հղման մեջ:

Ռոբերտ Մարկարյան Իրան Ադրբեջան Արցախի Հանրապետություն Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում են
ԼՈՒՐԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Անցնող շաբաթն աշխարհում
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Քամին տանիքն է տարել, անձրևը՝ տուն լցվել. բնակիչներին օգնություն դեռ չկա
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ
Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
Կառավարությունը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու օրինական շահերը և փաստացի դրդում է հանցագործության. պահեստազորի սպա
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ Հայաստանի մարզերում կասեցվել է հանրային սննդի 30 օբեկտների աշխատանքը
Սեւանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. քաղաքի 12 մուտքերը փակվել են. ամեն ինչ սկսվել է հուղարկավորությունից
«Միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի». ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցելու
Սյունիքի բնակիչները ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. «Իրավական ուղի»
Շահագործման է հանձնվել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ֆոտո)
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ
Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ
«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է ոստիկանական բռնությունը. Մարուքյանը՝ Կապանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով 9 անձի անմեղ է ճանաչել
«Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
«Լուսավոր Հայաստանին» չեն ստիպի նահանջել իր քաղաքական գծից. կուսակցության ղեկավար
Գիտե՞ք որ......
ԱԺ հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր ԲՈԿ նախկին նախագահի շուրջ սկանդալը, մի քանի անգամ հետաձգվել է
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ԱԳՆ 2019-ի գործունեության հաշվետվությունը
ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը
Ավելին
Ավելին