Կորոնավիրուսով կարելի է մազերի միջոցով ևս վարակվել։ Այդ մասին «Пятый канал» հեռուստաալիքի եթերում հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր Անատոլի Ալտշտեյնը: Գրում է Gazeta.ru-ն։
Ալտշտեյնը հիշեցրել է, որ կորոնավիրուսը կարող է մինչև երեք օր մնալ մազերի վրա: Բժիշկը խորհուրդ է տվել չվարակվելու համար գլխարկ կրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոտառության կորուստը կորոնավիրուսի վաղ ախտանշաններից է, որը դրսևորում է գլխավորապես հիվանդության երրորդ օրը և հուշում է դրա ծանրության մասին։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: