Il Messaggero պարբերականի փոխանցմամբ՝ 24 ժամվա ընթացքում Իտալիայում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսից 243 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրում մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 30 հազարը:
Բացի այդ, համաճարակի ժամանակ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 217 185 դեպք:
Ավելի քան 99 հազար մարդ բուժվել է հիվանդությունից:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: