РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ կորոնավիրուսով վարակված վարչապետ Միխայիլ Միշուստինն ապաքինվում է։ Գրում է FGazeta.ru-ն։
«Ամեն ինչ նորմալ է, ոչ առանց ջերմության, ինչպես հաճախ է լինում է նման դեպքերում, սակայն վերականգնվում է», - ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ Միշուստինը ամեն օր կապի մեջ է և ակտիվորոն աշխատում է:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 189 հազար դեպք, մահացել է 1723 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: