ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) քննարկել է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում եվրոպական երկրներին անհապաղ արտահերթ օգնության տրամադրման ծրագրի ֆինանսավորումը: Գրում է Gazeta.ru-ն:
Քննարկումը տեսակոնֆերանսի ձևաձափով է տեղի է ունեցել:
Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ ճգնաժամային աջակցության ծրագիրը համաձայնեցված է: Դրա բյուջեն կկազմի գրեթե 260,5 միլիարդ դոլար:
Ծրագրի մեկնարկի ամսաթիվը հունիսի 1-ն է նշանակված:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: