f

Անկախ

Պարենային ապրանքների համաշխարհային գներն ապրիլին նվազել են


Պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երրորդ ամիսն անընդմեջ անկում են գրանցում, քանի որ COVID-19 համավարակի տնտեսական և լոգիստիկ ծառայության ազդեցությունը հանգեցրել է շատ ապրանքների նկատմամբ առաջարկի զգալի նվազմանը: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 165.5 նիշ, ինչը 3.4 տոկոսով ցածր է նախորդ ամսվա և համարյա 10 տոկոսով՝ հունվար ամսվա համեմատ: 

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը արձանագրել է 13 տարվա ամենացածր ցուցանիշը՝ մարտ ամսվա համեմատ նվազելով 14.6 տոկոսով:  Անմշակ նավթի միջազգային գների շեշտակի անկումը նվազեցրել է էթանոլ արտադրելու նպատակով շաքարեղեգի գնման պահանջարկը, այն դարձնելով առավելապես շաքարի արտադրության համար արտադրվող հումք, դրանով իսկ մեծացնելով արտահանման մատչելիությունը: Միևնույն ժամանակ, մի շարք երկրներում գործող սահմանափակումները լրացուցիչ ճնշումներ են առաջացրել պահանջարկի վրա: 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին նվազել է 5.2 տոկոսով, ինչին նպաստել է արմավենու, սոյայի և հլածուկի յուղերի գների անկումը: Իր ազդեցությունն ունեցել է նաև կենսավառելիքի ցածր պահանջարկը: 

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.6 տոկոսով, ինչը հետևանք է այն բանի, որ կարագի և կաթի փոշու գները երկնիշ անկում են արձանագրել՝ հյուսիսային կիսագնդում մեծացած արտահանման հնարավորությունների, ներկրման ցածր պահանջարկի և ռեստորանային վաճառքի անկման  ֆոնին: 

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 2.7 տոկոսով: Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու  համար, այն ժամանակ, երբ խոշոր արտադրող երկրները վնասներ էին կրում լոգիստիկ ծառայությունների  խոչընդոտների, ինչպես նաև սննդի ծառայության ոլորտում պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ինչը ‹‹մնա տանը›› միջոցառումների հետևանք է:  

‹‹Համավարակը հարվածում է ինչպես մսամթերքի պահանջարկին, այնպես էլ առաջարկին, քանի որ ռեստորանների փակումը և տնային տնտեսությունների եկամուտների նվազումը հանգեցնում են ավելի ցածր սպառողունակության, իսկ աշխատուժի պակասը վերամշակող արտադրությունների դեպքում ազդում է խոշոր անասնապահական մթերքների արտադրությամբ զբաղվող երկրների արտադրական համակարգերի վրա››, նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Ուպալի Գալկետի Արատչիլաջը:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը շատ քիչ է նվազել, քանի որ ցորենի և բրնձի միջազգային գները զգալի աճել են, միչդեռ եգիպտացորենինը՝ կտրուկ նվազել: Բրնձի միջազգային գները մարտ ամսվա համեմատ աճել են 7.2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Վիետնամի կողմից մտցված արտահանման ժամանակավոր սահմանափակումներով,  որոնք հետագայում հանվել են: Իսկ ցորենի գները աճել են 2.5 տոկոսով՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման քվոտայի արագ կատարման մասին հաշվետվության պատճառով:  Հատիկային կերերի գները, ներառյալ եգիպտացորենի, հակառակը՝ նվազել են 10 տոկոսով, ինչին նպաստել է նրա օգտագործման պահանջարկի անկումը թե որպես կենդանիների համար կեր, թե որպես կենսավառելիքի արտադրության հումք: 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

ՄԱԿ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին