Նիկոլայ Ամոսովը նշանավոր գիտնական է, զբաղվել է կարդիովիրաբուժությամբ: Ապրել է 90 տարի, ընդ որում ակադեմիկոսը կարողացել է անձնական օրինակով ցույց տալ, որ ծերությունը հեշտ հաղթահարելի է:
Ամոսովը բազմաթիվ գիտական աշխատություններ է գրել: Միաժամանակ մշակել է օրգանիզմի առողջացման սեփական մեթոդաբանությունը: Խոսքը «Սահմանափակումների և ծանրաբեռնվածության կարգի» մասին է: Հենց այդ աշխատությամբ է ցույց տվել, որ կյանքը երկարացնելու միջոցներ գոյություն ունեն: Դրանց օգնությամբ հաջողվում է պահպանել պայծառ միտքը:
Քիչ ուշադրություն չի դարձվել սննդակարգին և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, քանի որ առանց այդ երկու բաղկացուցիչների՝ մարդը չի կարող պահպանել սեփական առողջությունը: Գրքերի էջերում նկարագրված տեսությունը ստուգվել է անձամբ գիտնականի վրա:
1. Առողջությունը յուրաքանչյուր մարդու բնական վիճակն է: Բժիշկներն ունակ են բուժելու տարբեր հիվանդություններ, բայց կարևոր է սովորել ձեռք բերել առողջությունը ճիշտ վարժանքների օգնությամբ: Իրականում այն վերագրում են բոլոր օրգան համակարգերի «պահուստային հզորությանը»:
Այդ հզորությունների առկայության շնորհիվ հնարավոր է դարձել ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության դեպքում պահպանել նորմալ ցուցանիշներ: Հետևաբար մարդը հուսալի պաշտպանված է հիվանդություններից և վաղաժամ մահից:
Հենց այդ հզորություններն են օգնում կանխելու զարկերակի և արյան ճնշման ցուցանիշների բարձրացումը վարժությունների կամ վազքի ժամանակ: Եթե մարդը տառապում է շնչահեղձությունից, ապա իր օրգանիզմի պաշարների վրա ճիշտ աշխատելու շնորհիվ կարող է ազատվել այդ տկարությունից:
Հասկանալի է՝ այդ հզորությունները ձեռք բերելու համար որևէ դեղորայքի կարիք չկա: Բավական է վարժություններ անել և ապահովել չափավոր ծանրաբեռնվածությունը:
2. Փաստորեն մարդը միշտ բախվում է հիվանդությունների առաջացմանը ծուլության և ժլատության պատճառով: Հիվանդությունը ենթադրում է որոշակի գործառույթի ոչ այնքան հաճելի խախտում, որը բացասական է ազդում երջանկության զգացումի և կյանքի որակի վրա:
Եթե խոսենք տեսանելի պատճառների մասին, ապա կարելի է առանձնացնել հետևյալը.
• արտաքին «վնասների» (վարակիչ հիվանդություններ, վատ բնապահպանություն կամ հուզական ցնցում) առկայությունը
• մարդու ոչ այնքան խելամիտ վարքագիծը,
• բնածին արատների հայտնաբերումը:
Ամոսովը վստահ էր, որ մարդկային բնությունն առանձնահատուկ ամրություն ունի: Այդ հատկանիշը բնորոշ է ժամանակակից շատ մարդկանց:
Իհարկե, փաստացի հնարավոր չէ խուսափել աննշան հիվանդություններից, բայց առողջական ավելի լուրջ խնդիրները ծագում են ոչ ճիշտ ապրելակերպից: Երկրորդ տեղը զբաղեցնում են նյութական բարեկեցության մակարդակը և սթրեսային իրավիճակների առկայությունը:
3. Չի կարելի հույսը դնել բացառապես բժիշկների վրա, քանի որ նրանք կարող են փրկել մարդուն մահից և կբուժեն հիվանդությունները, սակայն մնացած դեպքերում խորհուրդ է տրվում ապավինել միայն և միայն սեփական ուժերին:
Ամոսովը միշը ասում էր, որ չարժի նվազեցնել բժշկության հնարավորությունները, սակայն չափազանց կարևոր է առողջության հարցում խորամուխ լինել դրա էությանը: Տվյալ դեպքում խոսքը տեսական և գործնական կողմերի մասին է:
Եթե երիտասարդ տարիքում մարդը չի բախվում տագնապալի նշանների, ապա չարժի դիմել բժիշկներին ոչ մեծ տկարության դեպքում:
Օրգանիզմն օժտված է հզոր պաշտպանական ուժերով: Խոսքը իմունային համակրգի գործունեության և փոխհատուցման մեխանիզմների մասին է: Դրանք ինքնուրույն գործի են դրվում, բայց դրա համար հարկ է համբերություն ունենալ և պարզապես սպասել:
4. Եվ պետք է գլուխ հանել ճիշտ սննդակարգից: Օրաբաժնում պետք է նվազագույն քանակի ճարպեր լինեն: Ինչ վերաբերում է մրգերին կամ բանջարեղենին, ապա դրանց ամենօրյա քանակը չպետք է 300 գրամից պակաս լինի: Բացի այդ, մարմնի քաշը սահմանելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել «բոյից հանած 100 կգ» բանաձևով:
5. Ֆիզկուլտուրայով զբաղվելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, ընդ որում անկախ նրա տարիքից: Արդի հասարակությունում շատ մարդիկ փաստորեն դրանից լրիվ հրաժարվել են աշխատանքի լարվածության պատճառով, ուստի հարկ է սպորտով զբաղվել թեկուզ օրական 1 ժամ:
Բնական է, որ ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց: Այդ դեպքում կարելի է բավարարվել մարմնամարզությամբ գոնե կես ժամ տևողությամբ: