Համերաշխություն եմ հայտնում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին։ Հուսով եմ նրա գործունեությանը ոչնչով չի խոչընդոտի իմ քայլական անկիրթ, քննադատության հանդեպ անհանդուրժող, երկրի կառավարումը տապալած ու հասարակության մեջ հսկա չափաբաժին ատելություն սերմանած, անաբերխիղճ քաղաքական գործունեությունը, որոնք իրենց ըդդիմախոսներին կարողանում են պատասխանել միայն նախկինների հետ կապելով, պիտակավորելով, սեռը հիշեցնելով ու անգամ հիվանդությունը նշելով ու բռունցքներով։
Իսկ ի՞նչ, մտածում էիք թայֆաբազության քմահաճույքով Ալեն Սիմոնյանին պաշտպանելուց հետո Սասուն Միքայելյանը ու էն հետևից խփողը չէ՞ր առիթավորվելու։ Մարդ կար ժողովրդավարության անունից հավաքի ու խոսքի ազատությունն արգելելու ճառ էր ասում Ալեն Սիմոնյանենց հակառակորդների դեմ, վիզ կտրել ցանկացող պատգամավորին ի՞նչ արգելք կհասնի։ Պատգամավորներ ու ԱԺ նախագահ կար Էդմոն Մարուքյանին ու Անի Սամսոնյանին էին հանդատրվելու կոշտ կոչեր անում, Ալեն Սիմոնյանի ասածներից հետո։
Բայց ինչի՞ Ալեն Սիմոնյանի թայֆաբազությունից։ Նիկոլ Փաշինյանի ատելության արդյունքն ա։ Էդքավ ասվեց, որ թիվ մեկ ատելություն տարածողն ա էդ մարդը։ Մենք ատելության խոսք չենք տարածում, լուրջ-լուրջ դեմքերով ասում են ատելության խոսքի դեմ օրենք ընդունած բանիմաց պատգամավորները։
Ատելության բուրգում վիրավորանքների, քավության նախոզների աստիճանն էլ ենք բարձրացել, արդեն խփոցու էտապին ենք։ Ու դեռ էլի ենք բարձրանալու, դեռ ավելի վատ ա լինելու։
Չնայած, ի՞նչ խփոցու աստիճան։ Բա ատելության հիմքով քրեական գործեր սարքե՞լը, բա ատելությունից տոգորված աշխատանքային խտրություննե՞րը։