Մայիսի 6-ից երեք օր շարունակ տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն և Աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։
Միջոցառումը կազմակերպել են Eworld Kids Foundation / Իվորլդ Մանկական Հիմնադրամի և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները։
Ծրագիրը բացառիկ է տեսակով, քանի որ նախաձեռնողը մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմում էին «Իվորլդ մանկական հիմնադրամին», որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։ Արդյունքում կազմակերպվեց այս հիանալի միջոցառումը, որը հասանելի է լինելու բոլորին։ Միջոցառման արդյունքում հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։
Համերգային ծրագրին միացել են շատ անհատներ ու կազմակերպություններ, սիրված երաժիշտներ, որոնց կատարումները կվայելենք 06․05․2020-ին՝ 20:30-ից սկսած, հիմնադրամի էջում https://www.facebook.com/eworldkids/ ։ Ծրագրին են միացել՝
- Robert Amirkhanyan / Ռոբերտ Ամիրխանյան,
- Miqayel Voskanyan,
- Hayk Karoy,
- Lilit Bleyan - songwriter, singer,
- Garik Hayrapetyan Music և Hayk Ghazaryan,
- InRock Quintet,
- Kristina Sahakyan Singer,
- Vahag Rush,
- Նուրի / Nuri Band,
- Aram Mp3,
- Project LA,
- The Beautified Project / Andre Simonyan,
- Lav Eli,
- YellowStones,
- The BAMBIR,
- F I X Freedom Is Expensive,
- Vostan Hayots - Ոստան Հայոց
Ցանկացողներտ աջակցել կկարողանան երկու տարբերակով՝
- Փոխանցել ցանկացած գումար նշված հաշվեհամարին
-Ամերիաբանկ հաշվեհամար - 1570058629070100
Ստացող․ Իվորլդ մանկական բարեգործական հիմադրամ։ Նպատակը․ օգնել երեխաներին տեխնիկական միջոցներով։ Կարող ես նվիրաբերել նաև համակարգիչ, հեռախոս, պլանշետ(եթե սարքին չեն, մենք կվերանորգենք)։