Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերը: ԱԺ-ում արդեն 3-րդ օրն է՝ քննարկվում է Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականը: Այսօր սպասվում է, որ խորհրդարանում եզրափակիչ ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ այս հարցի քննարկումից հետո խորհրդարանականները կքննարկեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 2019 թվականի գործունեությունը:
Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են նաեւ՝
• «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,
• Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,
• «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,
•«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,
•«Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
• «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
•Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին: