f

Անկախ

Շնորհակալություն, ցտեսություն՝ ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն. 168.am


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին այսօր՝ մայիսի 7–ին, ՀՔԾ էին հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված, ՀՔԾ–ում տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:

Ըստ կայքի տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել:

«Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր արել Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։

Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հաստատեց, որ Վանեցյանը ՀՔԾ–ում շատ կարճ է մնացել և արդեն դուրս է եկել։

Նշենք, որ օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե վերջինը համաձայնի սիմվոլիկ գումար փոխանցել ինչ–որ հիմնադրամի և քաղաքականությամբ չզբաղվել։ Միքայել Մինասյանի խոսքով՝ ինքն այդ գործարքի առաջարկը մերժել է։

  •  

Արթուր Վանեցյան Միքայել Մինասյան ՀՔԾ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին