РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կտևի մինչև տարեվերջ: Գրում է Gazeta.ru-ն:
Նա այս գնահատականը առավել լավատեսական է անվանել: Նրա կարծիքով ՝ համաճարակը դեռևս երկար ժամանակ ուղեկցի մարդկանց:
Բրաունը նաև հավելել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակիչները պատասխանատվությամբ հետևում են սահմանափակումների կատարմանը, այդ իսկ պատճառով երկրում COVID-19 նոր դեպքերի թվի նվազումէ նկատվում, և միջոցների խստացում այլևս չի պահանջվում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: