Սպիտակ տանը կարծում են, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները ներկայումս մտահոգություն և հիասթափություն են առաջացնում: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է մամուլի քարտուղար Քեյլի Մակենանին: Գրում է Gazeta.ru-ն։
Լրագրողները խնդրել են Սպիտակ տան մամուլի քարտուղարին պատմել ներկայումս երկու գերտերությունների միջև հարաբերությունների մասին: «Հենց այս պահին դրանք այնպիսի հարաբերություններ են, որոնք մտահոգություն և հիասթափություն են առաջացնում», - «Интерфакс» լրատվական գործակալությունը մեջբերում է Մակենանիի խոսքերը:
Նրա խոսքերով՝ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Չինաստանի որոշ որոշումներ «վտանգել են ամերիկացիների կյանքը»:
Սակայն նա չի խոսել Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների մասին: