People ամսագրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում Պիտսբուրգի համալսարանի գիտնական է սպանվել։ Բին Լյու անունով գիտնականը նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի շուրջ կարևոր բացահայտման շեմին էր: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ ոստիկանության տվյալների ՝ շաբաթ օրը 37-ամյա բազմաթիվ հրազենային վնասվածքներով գիտնականի դին հայտնաբերվել է իր տանը: Լյուի մարդասպանին մահացած գտել են նրա տան մերձակայքում կայանված ավտոմեքենայի մեջ: Ենթադրվում է, որ հանցագործը ինքնասպան է եղել
Հետաքննության տվյալներով՝ տղամարդիկ ծանոթ են եղել: Լյուի գործընկերները հայտարարել են, որ գիտնականը պատրաստվում էր շատ նշանակալի բայահայտումներ կատարել, որոնք կարևոր են SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար: