f

Անկախ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք


Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում  է զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից

 

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։

Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և,  առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը,  Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել  հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։ 

Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:  

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում  է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։ 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՊԵԿ Հայաստան հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոններ

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին