f

Անկախ

Վարչապետը քիթը խոթում է բոլոր խնայողությունների մեջ


Հայաստանում մեկ մարդ կա որ հետևում է բոլորին, քիթը խոթում մարդկանց խնայողությունների մեջ և այդ մեկ մարդը վարչապետն է։

Փաշինյանը ԱԺ ում ակամա խոստովանեց որ քիթը խոթել է բոլորի բանկերի հաշիվներ և չափում է թե յուրաքանչյուր քաղաքացի ինչքան խնայողություն ունի «մենք դեպքեր ունենք գոնե հիսուն դեմք ունենք, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն և ավել ավանդ, եկել պետությանը հայտրարագիր է տվել, որ ինքը 26 հազար դրամի կարիք ունի, իհարկե ծրագրից օգտված 146հազար մարդու մեջ տոկոս չի կազմում։ 9֊րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա որոնք իրար հետ մի միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում»(20 միլիոն դրամը կանի մոտ 42500 դոլար, իսկ մեկ միլիարդ դրամը եթե հավասար բաժանես 70 հոգու մեջ կանի յուրաքանչյուրին 30 հազար դոլար, հնարավոր է մեկը հազար դոլար ունենա, մյուսը 80հազար, ո՞վ գիտի, Փաշինյանը այսպես միջինացում է որ ասի՝ տեսեք էսքան հարուստ կա, բայց պետությունից փող են ուզում, ու խուսափի մարդկանց կորուստները փոխհատուցելուց)։

Մեկը փող է հավաքել որ առողջական խնդիրների դեպքում օգտագործի, մյուսը՝ երեխաների ուսման համար, էն մեկը որ բնակարան առնի, էն մյուսը ուղղակի հետ է գցել, ո՞ւմ գործն է իմանալ թե ինչու է մարդ փող է հավաքել կամ ինչքան է հավաքել, իր գաղտնիքն է, նույնիսկ մարդիկ կան որ ամուսնուց են թաքցնում խնայողությունները, վարչապետը ո՞վ դառավ որ քիթը խոթում է նրանց հոգապահուստների մեջ։

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում պետությունները արտակարգ դրություն մտցնելով իրենց վրա են վերցնում քաղաքացիների կորուստները։ Օրինակ Կանադայում աշխատանք կորցրած բոլոր անձանց բաժանում են ամսկանա 2000դոլար, մտքներով էլ չի անցնում քիթը խոթեն բանկային հաշիվների մեջ տեսնեն յուրաքանչյուրը ինչքան խնայողություն է հետ գցել: Կանադան հարո՞ւստ է, աղքատ երկրներն էլ մեծ պարտքեր են անում, որ փոխհատուցեն իրենց քաղաքացիներին, օրինակ Վրաստանը դեռ մեկ ամիս առաջ մեկ ու կես միլիարդ դոլար էր բերել, և ոչ թե կապեյիչնիկություն են անում, լրտեսում իրենց քաղաքցիների խնայողությունները ու «բռնացնում»՝ դու փող ունես հավաքած հանի վարձերդ մուծի, իմ պես առողջ տղամարդ ես, քո տեղը հո չե՞մ մուծելու։ Վարչապետի համոզմունքն է, թե բյուջեն հոր տնից է բերել, իսկ ինքը որևէ պարտավորություն չունի քաղաքացիների հանդեպ)։

Մնում է վարչապետը ունիտազների վրա կշեռք դնի, ու կշռի կղկկղանքը՝ դու 300 գրամի տեղը կես կիլո ես արտաթորել, քեզ օգնություն չի հասնում, կամ 70մարդ կա, որ իրար հետ մի տոննայից ավել են կղկղել, օգնություն չի հասնում։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Բանկային գաղտնիք

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին