Թուրինին «Յուվենթուսի» ակումբի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ Դիբալան կրկնական թեստ է հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել: Ֆուտբոլիստը և իր ընկերուհին վարակվել էին դեռևս մարտի 21-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: