f

Անկախ

743 մլն դրամ հատկացվեց դպրոցների, մարզադպրոցների կառուցման համար


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում որոշում կայացրեց ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական եւ մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձեւի համար ժամանակակից եւ արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երեւանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրանտ Շահինյանի անվան  սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաեւ այն հանգամանքից, որ որոշ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր եւ 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Այդ հաստատություններն են՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը եւ «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցման համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1553-Ն որոշմամբ հատկացվել է 70519,7 հազար դրամ գումար, սակայն պայմանագիրը կնքվել է 12․12․2019թ․ եւ ժամանակի սղության պատճառով շուրջ 47 մլն դրամ չի իրացվել եւ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, ինչից էլ առաջացել է այս աշխատանքների համար լրացուցիչ հատկացնել 47054,8 հազար դրամ գումար։

Ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ավարտական աշխատանքների համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 460,004.8 հազար դրամ, սակայն քանդման աշխատանքների ընթացքում  անցքավոր ծածկի սալերի հենման տեղերում, վերին հատվածներում, լայնական ուղղությամբ  երեւացել են արտահայտիչ ճաքեր, ինչի հետեւանքով էլ անրաժեշտություն է առաջացել կատարել ծածկի սալերի լրացուցիչ ուժեղացման եւ կրող միջնապատերի ամբողջական, երկկողմանի տորկրետացման աշխատանքներ: Արդյունքում, նախագծային փոփոխությունների  նախահաշվային արժեքը կազմել է 57468,9 հազար դրամ եւ ստացել է քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություն:

Այսպես, որոշման նախագծով նախատեսվում են հետեւյալ կառուցման/վերակառուցման աշխատանքները․

ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցում,

ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում,

ՀՀ Երեւան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական  մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մարզադպրոցների եւ ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը՝ հեծանվային սպորտի, ակրոբատիկայի եւ ծանրամրտի մարզաձեւերի մասսայականացմանը եւ զարգացմանը, մարզական բարձր արդյունքների ցուցաբերմանը։

ՀՀ ԿԳՄՍ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին