f

Անկախ

Հայաստանի իշխանությունների "ռեմբոյության" իմիտացիան և դառն իրականությունը


ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միիքայել Մինասյանի գտնվելու վայրին և կարծիք հայտնել, որ վերջինս գտնվում է Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ տնակներում, պադվալներում թաքնվելով, որն, ըստ Սիմոնյանի, երկար այնուամենայնիվ չի կարող շարունակվել...

Ինչպես կասեր Սիմոնյանի "հերոսի" աները՝ իյա, իրո՞ք... Նախ, սկսենք նրանից, որ Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ փոխխոսնակ, առանց որևէ ապացույցի և ինչպես նա է ասում՝ ենթադրությունների հիման վրա, մեղադրում է ՌԴ-ին հայաստանյան իրավապահների կողմից հետախուզվողին իր տարածքում պատսպարելու մեջ, քանի որ բոլորն են հասկանում, որ Մինասյանը, եթե գտնվում է ՌԴ տարածքում, ապա դրա մասին շատ լավ գիտեն Ռուսաստանի իշխանությունները... Սա արդեն դիվանագիտական սկանդալի պատճառ կարող է հանդիսանալ, քանի որ տարօրինակ է, երբ ինչ-որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան մի այլ երկրի մեղադրում է առանց ապացույցների...

Ալեն Սիմոնյանը ենթադրաբար այդպես է մտածում, քանի որ Նիկոլ Փաշինյանի ոխերիմ թշնամիներ՝ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Գևորգ Կոստանյանը շատ հանգիստ ապրում են ՌԴ-ում... Պաշտոնական Մոսկվան բացահայտ մերժեց Փաշինյանին և չհանձնեց նրանցից որևէ մեկին հայ իրավապահներին... Զարմանալի է, եթե վերը նշված մարդկանց Մոսկվան չհանձնեց Փաշինյանի դատաստանին, ինչի՞ց է Ալեն Սիմոնյանը որոշել, որ նախկինի փեսան, որն ըստ իրեն գտնվում է Մոսկվայում, թաքնվում է, փախչում է իրենցից՝ պատսպարվելով նկուղներում, Մոսկվան կհանձնի...

Ծիծաղելի է այն, որ ԱԺ փոխխոսնակը, հոխորտալով, հայտարարում է, որ դա երկար շարունակվել չի կարող... Հետաքրքիր է՝ ի՞նքն է որոշել, թե դա որքան է շարունակվելու... Եթե Ալեն Սիմոնյանի ենթադրությունները ճիշտ են ու Միքայել Մինասյանը Մոսկվայում է, ապա ուղղակի զավեշտալի է մտածել, այս պահին գոյություն ունեցող հայ-ռուսական խայտառակ վիճակում գտնվող հարաբերությունների պարագայում, երբ վերը նշված հայաստանյան նախկին պաշտոնյաներին Մոսկվան Երևանին չհանձնեց, ՌԴ իշխանությունները Սերժ Սարգսյանի փեսային սկուտեղի վրա կնվիրեն Փաշինյանին...

Ալեն Սիմոնյանը և նրա պես մտածող հայաստանյան իշխանական "ռեմբոները" լավ կլինի նախ, ինչ-որ ենթադրություններ անելուց առաջ շատ երկար մտածեն, նոր խոսեն, քանի որ, ցավոք սրտի, պաշտոնյաներ են և կարող են իրենց բանսարկություններով խնդիրներ ստեղծել երկրի համար, երկրորդ էլ` չմոռանան իրենց շատ սահմանափակ հնարավորությունները շատ ու շատ հարցերում...

Եթե Ալեն Սիմոնյանի ենթադրությունները ճիշտ են, ապա մեկ բանի հետ կհամաձայնվեմ՝ որ Միքայել Մինասյանը ապրում է Մոսկվայի արվարձաններում... Օրինակ՝ Ռուբլյովկայում...

Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ինչ ենթադրություններ ունի Ալեն Սիմոնյանը Գուրգեն Խաչատրյանի, իրենց իշխանության համար, խայտառակ անհետացման վերաբերյալ...

Հ.Գ. Հայաստանի իշխանությունները ամեն ջանք գործադրում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ժամ առ ժամ գահավիժեն... Հետևանքների վերաբերյալ ենթադրությունները թողնում եմ ընթերցողներին...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Ալեն Սիմոնյան Միքայել Մինասյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին