Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որնոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել էմաքսատուրքից:Մասնավորապես`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգովապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքումմաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից: ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33որոշման համաձայն՝մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքումբժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինԱմբողջական ցանկերը ներկայացված ենկից փաստաթղթերով: