Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը ներկայումս կորոնավիրուսով վարակված է, ապաքինվում է, սակայն նա ջերմություն ունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ցանկանում եմ ձեզ փոխանցել Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինի լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները: Նա ապաքինվում է, ամեն ինչ նորմալ է, սակայն ոչ առանց ջերմության, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում», - հայտարարել է պետության ղեկավարը:
Պուտինի խոսքերով՝ Միշուստինը ապաքինվում է:
«Մենք նրա հետ ամեն օր կապի մեջ ենք: Նա մասնակցում է ընթացող աշխատանքներին, մեր բոլոր որոշումների նախապատրաստմանը։ Մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - հավելել է Պուտինը:
Ապրիլի 30-ին Միշուստինը Պուտինին հայտնել էր, որ COVID-19-ով է վարակվել:
Ինչպես նշել է նրա խոսնակը, Միշուստինը, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում: