f

Անկախ

Փաշինյանն ու Մնացականյանը հաստատեցին՝ Լավրովը ճիշտ է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նման կոնկրետ պատասխաններ չտվեց...

Փաշինյանի պատասխաններն իբրև տեսլականներ էին այդ հարցի վերաբերյալ, ինչը սակայն, ինչպես տեսնում ենք, չի համապատասխանում իշխանության կատարած քայլերին... Փաշինյան- Մնացականյան տանդեմի պարզաբանումներից պարզվեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականում բանակցում է Ադրբեջանի հետ, որը նշանակում է, որ մինչ այս հայտարարած տեսակետը, որ ընթանում են ընդամենը հանդիպումներ՝ կեղծ էին... Բանակցություններն ընթանում են և Լավրովը ճիշտ էր...

Իսկ բանակցային սեղանին, որքան կարելի է հասկանալ, դրված է փուլային տարբերակը, որն իշխանությունները մեկնաբանում են այն տեսանկյունից "որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են"... Սակայն նույն Փաշինյանն ու Մնացականյանը չանդրադարձան ՌԴ արտգործնախարարի այն պնդմանը, թե այդ փուլային տարբերակի առաջնային պահանջները որոնք են հակամարտող կողմերին և ինչպես է այն կյանքի կոչվելու... Լավրովի բարձրաձայնած թեզերը՝ տարածքների հետ վերադարձ Ադրբեջանին, ենթակառուցվածքների ապաշրջափակում, բացահայտ հակահայկական են և ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Մնացականյանը դրանց բացարձակ չանդրադարձան, որը կրկին նշանակում է, որ Լավրովի ճիշտ է, իսկ մերոնք՝ ստում են...

Ամեն դեպքում, Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իրենց լռությամբ ևս հաստատեցին Լավրովի ասածների ճշմարտացիությունը...

Որքան էլ մեր երկրի արտաքին քաղաքականությունը թույլ է եղել, բայց երբեք այսպիսի նողկալի վիճակում չի եղել, որ գերտերությունների հակասությունները հաշվի չառնելով` մենք չկարողանայինք մանևրել և ինչ-որ չափով շահեկան դուրս գայինք...

Հենց Փաշինյանի կառավարման այս երկու տարվա մեջ է Հայաստանը դարձել "Ճ" կլասի երկիր, որի ղեկավարի ընկերները կարող են բացահայտ հակահայկական դեմարշներով հանդես գալ, որի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, իսկ Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ չեն ստացվում...

Ի դեպ, Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ մնում է դիմենք փոքրիկ Արփիին, որի կարծիքը Նիկոլ հայրիկը, որքան հասկանում եմ, ավելի է գնահատում...

Նիկոլ Փաշինյան Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Սերգեյ Լավրով Զոհրաբ Մնացականյան

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին