ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են զինամթերքի վերահսկումը և կորոնավիրուսի դեմ պայքարը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին նշված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց թվում COVID-19-ի տարածման արձագանքմանն ուղղված գլոբալ ջանքերը», - նշվել է ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: