f

Անկախ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM... Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։ 

Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղին և մասնավորապես՝ Երկրորդ սիմֆոնիայի ստեղծման պատմությունը։ Հեղինակը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատել է, որ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կոլեկտիվն առասպելական մի երեկո է նվիրել։ Նշվել է, որ 14 տարի առաջ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված նվագախումբը հիանալի մի կոլեկտիվ է՝ չունենալով որևէ թույլ կողմ։ Հոդվածի հեղինակը բարձր է գնահատել նվագախմբի գործիքային բոլոր կազմերի հնչողությունը։

The Times-ը նվագախմբի ելույթն անվանել է մարտական, մուգ երանգներով գունավորված։ Պարբերականը հատկապես առանձնացրել է նվագախմբի փողային կազմի կատարողական արվեստը։ Նշվում է, որ Ջոն Տեր-Թադևոսյանի արվեստն առաջին անգամ է ներկայացվել Եվրոպայում։ Պարբերականը մեծապես արժևորում է նաև ջութակահար Մաքսիմ Վենգերովի ելույթը։

BBC Radio-ին տված հարցազրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որն ընթացիկ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է‚ խոսել են համագործակցության մասին։ Մաեստրո Սմբատյանն անդրադարձել է հայկական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը։ 

Իսկ Planet Hugill-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթը Եվրոպայում անվանել է սրտառուչ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 8-21-ը եվրոպական  համերգային շրջագայության շրջանակում ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ ութ ելույթ է ունեցել հինգ երկրի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստանի Դաշնություն) լավագույն համերգասրահներում։ Եվրոպայում առաջին անգամ ներկայացվել է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։

Եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Հյուրախաղերը կյանքի են կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ եվրոպական համերգային շրջագայություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին