f

Անկախ

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրությանարդյունքները. շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ


Հրապարակվել են  ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային
վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության
արդյունքները:  Ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային
շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային
միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը
սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ
մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել
են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր
խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի
«Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը
ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝
2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել
թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին  տնտեսվարողների թիվն ավելացել է
երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած
ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը
կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում
օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե¬րությունը և «Սիփիէս օիլ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և
2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է
իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից
հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում
տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական
կայքէջում՝
http://www.competition.am/uploads/resources/Petrol_Diesel_Commodity_Markets.pdf

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով





 

ՏՄՊՊՀ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին