f

Անկախ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ


Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը հասցեագրված կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ 1992 թ. փետրվարին ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կեղծելու Ադրբեջանի չդադարող փորձերի կապակցությամբ:

Փաստաթղթում փաստարկներ են բերվում առ այն, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի գործողությունները՝ ուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հրետանու կրակային դիրքերի չեզոքացմանը, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակմանը, պայմանավորված էին բացառապես ռազմական անհրաժեշտությամբ և համապատասխանում էին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին: 

Հակառակը՝ ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում  կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, ռազմավարական դիրքերի պահպանման նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշում էին ընդունել չտարհանել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանական զինծառայողների կողմից պատսպարվելու նպատակով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այլև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի /բ/ կետի /xxiii/ ենթակետի համաձայն՝ հավասարազոր է ռազմական հանցագործության:

Հետևյալ հանգամանքների  ողբերգական զուգադիպումը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միտումնավոր խախտումը, Ադրբեջանի ներսում իշխանության համար պայքարը և դրանով պայմանավորված՝ ադրբեջանական զինված ուժերում հրամանատարության միասնականության բացակայությունը հանգեցրին նրան, որ եղան մարդկային զոհեր` չնայած Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված պաշտպանական բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ գործողության մասին վաղօրոք նախազգուշացումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը:

Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել՝ ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ պնդումներ տարածելով՝ ադրբեջանական հանրության շրջանում հակահայկական հիստերիայի և հայերի հանդեպ ատելության արմատավորման նպատակով:

ՄԱԿ Արցախի Հանրապետություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին