Աշխարհում առնվազն 90 հազար բուժաշխատող վարակվել է նոր կորոնավիրուսով։ Հավանական է, որ վարակվածների թիվը պաշտոնականից կրկնակի ավել է՝ պայմանավորված պաշտպանիչ արտահագուստի և պարագաների պակասով։ Այս մասին հաղորդել է Բուժքույրերի միջազգային խորհուրդը։
Այն կոչ է արել իշխանություններին առավել ճշգրիտ հաշվարկներ իրականացնել՝ կանխելու վիրուսի տարածումը բուժանձնակազմի և հիվանդների շրջանում։
Հայտնի է, որ նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 260 բուժքույր։