f

Անկախ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրամաշնորհային մրցույթներ է սկսել


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով՝

- Node.JS,

-  React.JS,

-  Android,

-  iOS,

-  .Net/ C#,

-  Java/Spring,

-  Phyton,

-  Quality Engineering,

-  Web (HTML/CSS),

-  UI/UX,

-  Machine Learning,

-  CyberSecurity,

-  Product Management,

-  Project Management,

-  Technical Recruitment,

-  Digital Marketing / SEO, SMM

տեխնոլոգիական մասնագիտություններով։

Դասընթացների կազմակերպման մրցույթներին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ կազմակերպող այն  ընկերությունները, կազմակերպությունները, կենտրոնները, տեխնոպարկերը, ոլորտային ուսումնական հաստատությունները, որոնք ունեն մրցույթի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր:

Դասընթացներն անցկացվելու են հեռավար (օնլայն) տարբերակով, իրական ժամանակում՝ բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ, այնպիսի հեռավար գործիքակազմի միջոցով, որը հնարավորություն կտա ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին։

Դասընթացների կազմակերպման մրցույթների գնահատումը կանցկացվի մասնագիտացված մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՀ ԲՏԱՆ, ՀՀ ԿԳՄՍ, միջազգային կառույցների, լոկալ ոլորտային միությունների և ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայտարարվող դրամաշնորհային մրցույթներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում, մի մասը կհայտարարվեն առաջիկա օրերին:

 Ծրագրի նպատակն է ԲՈՒՀ-երի, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ իրականացնել համատեղ թիրախային վերապատրաստման դասընթացներ Երևանի և մարզերի ավելի քան 3000 քաղաքացիների համար։

Այն հնարավորություն  կտա ձեռք բերելու նոր մասնագիտություն, կխթանի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում այլ ոլորտներից պարապուրդում հայտնված մարդկանց անցումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագետների որակավորման բարձրացմանն ու գիտելիքների խորացմանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին