f

Անկախ

Արդյունաբերության նախակորոնավիրուսային պատկերը


Հրապարակվեց մեր երկրի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվությունը: Այն նախահամավարակային շրջանի մասին բավական մեծ «հիշողություն» ունի: Տնտեսության առանձին դրվագներ նույնիսկ աճի թվեր են արձանագրել: Նույնիսկ արդյունաբերությունը:

Նախորդ՝ 2019թ. նման ամենաբարձր աճ արձանագրել են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը: Աճի ցուցանիշը 26.9 տոկոս է: Արդյունաբերության ընդհանուր ծավալում հանքարդյունաբերության կշիռը փոքր չէ՝ 19.3 տոկոս է: Ուստի այն մեծ մասնաբաժին ունի արդյունաբերության ընդհանուր՝ 8.7 տոկոսանոց աճի մեջ: Մեր արդյունաբերության համակարգում ամենամեծ մասնաբաժինը, բնականաբար, մշակող արդյունաբերությունն ունի:

2019թ․ ընթացքում մշակող արդյունաբերության առանձին ոլորտներ տնտեսական աճ արձանագրել էին: Տեսնենք, թե ոլորտում ի՞նչ է կատարվել այս տարի: Մշակող արդյունաբերության աճի տեմպը հանքահումքայինի հետ համեմատ շատ համեստ է՝ ընդամենը 3.8 տոկոս: Սա կարող է բացատրվել սեզոնային գործոնով: Որովհետև մշակող արդյունաբերության մեջ 2019թ․ սննդի արդյունաբերության մասնաբաժինը 48.4 տոկոս էր: Իսկ 2020 առաջին եռամսյակում այն նվազել է՝ 36 տոկոս: Նույն մշակող արդյունաբերության 27 տոկոսը բաժին է ընկնում մի ոլորտի, որ կրում է «հիմնային մետաղների արտադրություն» անունը: Մշակող արդյունաբերության մեջ նվազել է վերջին շրջանում «սիրելի» դարձած մանածագործությունը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.8 տոկոսով): Սա կորոնավիրուսով չես պայմանավորի: Ծայրահեղական բնապահպաններից թաքուն է պետք պահել այն, որր մշակող արդյունաբերության աճի մեջ իր մասնաբաժինն ունի «քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը», որն անցած տարվա համեմատ աճել է 30 տոկոսով: Թաքուն պահել պետք է հատկապես այն պատճառով, որ այսօր շատ ճյուղերի նման քիմիականի ապագայի հեռանկարը անորոշ է:

Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել: Վերջին երկու տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունն անխոջ կրճատվում էր: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 տոկոս աճել էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Պաշտոնապես շատ ուշ կպարզվի պատճառը: Հնարավոր է, որ արտադրությունն աճել է արտահանման նպատակով: Հնարավոր է, որ օգտագործվել է երկրի ներսում: Ասենք նույն մշակող արդյունաբերության մաս կազմող «պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության» համար, որը նախորդ տարվա համեմատ 58.3 տոկոս աճ արձանագրելը:

Տնտեսական աճի արձանագրումը այս տարի ևս նախորդ երկու տարվա նման կապված է հանքարդյունաբերության, բացահանքերի շահագործման, մետաղամշակման և, բնականաբար, գյուղմթերքի վերամշակման ավանդական ոլորտների հետ: Մեր իշխանությունների արդյունաբերության արդիականացման, ՏՏ, ժամանակակից ու գերժամանակակից ոլորտների ներդրման ու աջակցության իրական վիճակը նկատելի է, օրինակ, «համակարգիչների, օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների արտադրության» ցուցանիշից: Այն նախորդ տարվա համեմատ կրճատվել է քառորդի չափով՝ 25.3 տոկոսով: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտն էլ ցածր թվեր ունի: Ավանդական ցածր (կորոնավիրուսն այստեղ մեղքի բաժին չունի): Ոլորտը, ֆինանսական արտահայտմամբ, կրճատվել է 17.8 տոկոսով:

Ահա այսպիսին էր մեր արդյունաբերության պատկերը համավարակի շեմին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան տնտեսություն նոր կորոնավիրուս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին