f

Անկախ

Այո՝ Brexit-ին․ ի՞նչ հետևանքներ կունենա Ջոնսոնի հաղթանակը Մեծ Բրիտանիայում


Բորիս Ջոնսոնի և նրա ղեկավարած Պահպանողական կուսակցության բացառիկ հաղթանակը Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հիմք են տալիս ենթադրելու, որ ԵՄ-ից դուրս գալու թեմայով երկրորդ հանրաքվե տեղի չի ունենա, ինչպես Լեյբորիստներն էին խոստանում, ոչ էլ Brexit-ը կկասեցվի, ինչպես Լիբերալ-դոմոկրատներն էին խոստանում։ Կարելի է վստահաբար պնդել, որ 2020 թվականի հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից։ 

Նախատեսվում է, որ նորակազմ խորհրդարանն արդեն այս շաբաթվա վերջին կքննարկի ու կվավերացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ իշխանությունների միջև կքնված համաձայնագիրը Brexit-ի վերաբերյալ։ Նոր համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանիդայի միջև կոշտ սահման չի գործի, այսինքն Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի հետ դուրս կգա ԵՄ կազմից, սակայն այստեղ կշարունակեն գործել ԵՄ ընդհանուր շուկայի որոշակի դրույթներ։ 

Համաձայնագիրը նաև մեկ տարի անցումային ժամանակ է սահմանում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի պայմանների հստակեցման և համաձայնագրի մշակման համար՝ նախատեսելով մեկանգամյա երկարացման հնարավորություն մինչև երկու տարի ժամկետով։ Եվ ահա, խորհրդարանում մեծամասնություն ձեռք բերելով, Ջոնսոնը պատրաստվում է փոփոխել Brexit-ի մասին օրենքը, որպեսզի անցումային ժամանակը երկարաձգելու հնարավորություն չլինի, անկախ ազատ առևտրի պայմանների մասին բանակցությունների արդյունքներից։

Մեկնաբանները կարծում են, որ այսպիսով Ջոնսոնը ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ իրենց վճռականությունը և որոշակի առավելություն ստանալ՝ համաձայնագրի պայմաններ թելադրելու առումով։ 

Ինչ է խոստացել Ջոնսոնն իր ընտրողներին

Շատերը տեղի ունեցած ընտրությունները համարում են Brexit-ի յուրօրինակ հանրաքվե, քանի որ նախընտրական քարոզարշավի և ընտրողների կողմնորոշման առանցքային կենտն այս խնդիրն է եղել։ Ջոնսոնի կարգախոսն էր՝ ավարտին հասցնենք Brexit-ը։ 

Ջոնսոնի առանցքային խոստումներն են եղել․

Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից 2020 թվականի հունվարի վերջին և Բրյուսելի հետ ազատ առևտրի նոր համաձայնագիր կնքել մինչև 2021 թվականը։ ԵՄ-ից դուրս գալու շնորհիվ խնայված միջոցները Ջոնսոնը խոստացել է ուղղել երկրի զարգացմանը, այն է՝ կառուցել 40 նոր հիվանդանոց և աշխատանքի ընդունել 50 հազար բուժքույրերի; մեծացնել ոստիկանների թվաքանակը 20 հազարով և խստացնել պատիժը բռնարարքների համար; առաջիկա 5 տարիների ընթացքում չբարձրացնել եկամտահարկը և ավելացված արժեքի հարկը; 100 մլրդ ֆունտ հատկացնել ենթակառուցվածքների զարգացմանը։ 

Ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցությունը ստացել է Համայնքների պալատի 650 մանդատներից 364-ը, մինչդեռ մեծամասնության համար բավարար էր 326-ը։ Պահպանողականներն այս անգամ հաղթանակ են տարել նաև այնպիսի շրջաններում, որոնք ավանդապար միշտ ընտրել են Լեյբորիստներին։ 1987-ից ի վեր Պահպանողական կուսակցությունն այսպիսի մեծամասնություն խորհրդարանում չէր ունեցել։ 

Վերլուծաբանների կարծիքով՝ Լեյբորիստների կրած պարտության հիմնական պատճառը կուսակցության առաջնորդ, 70-ամյա Ջերեմի Կորբինի ոչ հստակ դիրքորոշումն էր Brexit-ի վերաբերյալ։ Նա խոստանում էր Brexit-ի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, ապա նոր հանրաքվե կազմակերպել՝ ՄԹ քաղաքացիներին նոր համաձայնագրի և ԵՄ-ի կազմում մնալու միջև ընտրության հնարավորություն տալով։ 

Արդյունքում լեյբորիստների այն համախոսները, որոնք 2016-ի հանրաքվեի ժամանակ կողմ էին քվեարկել Brexit-ին, այս անգամ իրենց քվեն տվեցին պահպանողականներին։ 

Ջերեմի Կորբինն արդեն հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում ինքը չի առաջնորդելու կուսակցությունը, միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կմնա կուսակցության առաջնորդը, մինչև իրենց համար վերլուծեն ընտրությունների արդյունքները։

Շոտլանդիան կանկախանա՞

2014-ին, երբ անկախականների տասնամյակների պայքարի արդյունքում հնարավոր եղավ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացնել, երկրի բնակչության 55 տոկոսը դեմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն և անկախանալուն։ Նման մոտեցման հիմնական պատճառն այն էր, որ շոտլանդացիները չէին ուզում զրկվել ԵՄ անդամությունից, մինչդեռ անկախ պետություն հռչակելու դեպքում զրոյից պետք է անցնեին ԵՄ-ին անդամության գործընթացը, որը կարող էր տարիներ տևել։ 

Եվ ահա, հանրաքվեից 2 տարի անց տեղի ունեցավ Brexit-ի մասին հանրաքվեն, ինչը նոր տրամադրություններ ստեղծեց Շոտլանդիայում։ Brexit-ի մասին հանրաքվեում շոտլանդացիների 62 դոկոսը դեմ է արտահայտվել ԵՄ-ի կազմից դուրս գալուն։ Իսկ այս ընտրությունններում 59 շրջաններից 48-ում հաղթել է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որի առանցքային խոստումն է անկախության նոր հանրաքվեի կազմակերպումը։

Կուսակցության առաջնորդ և Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստյորջենը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներն իրենց մանդատ են տվել՝ նոր հանրաքվե կազմակերպելու։ Նրա խոսքով՝ իրենք չեն կարող գերի լինել Լոնդոնին և իրենց կամքին հակառակ լքել ԵՄ-ն։ 

Միևնույն ժամանակ, Ջոնսոնը հայտարարել է, որ 2014-ի հանրաքվեով շոտլանդացիներն իրենց կարծիքն արտահայտել են և նոր հանրաքվեի կարիք չկա։ Եթե կենտրոնական իշխանությունները հանրաքվեի թույլտվություն չտան, ապա Շոտլանդիայի կառավարության նախաձեռնած հանրաքվեն ոչ լեգիտիմ կլինի և իրավական ուժ չի ունենա։ Մինչդեռ շոտլանդացիները նախատեսում են մինչև տարեվերջ հանրաքվե  անցկացնել։ 

Հարցումների համաձայն, ներկայում անկախության կողմնակիցների թիվը 50 տոկոս է կազմում, իսկ առանց համաձայնագրի Brexit-ի հեռանկարի պարագայում շոտլանդացիների 55 տոկոսն է կողմ անկախությանը։ 

Նոր հնարավորություններ՝ Brexit-ից հետո

Պահպանողականների հաղթանակը Մեծ Բրիտանիայում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին հրաշալի հաղթանակի առթիվ,- գրել է Թրամփը Թվիթերի իր հաշվում։- Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին այժմ ոչինչ չի խանգարի Brexit-ից հետո կնքելու խոշոր առևտրային համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը հնարավորություն ունի լինելու շատ ավելի մասշտաբային և շահեկան, քան ԵՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր։ Տոնիր, Բորիս»։ 

 

 

Բորիս Ջոնսոն brexit խորհրդարանական ընտրություններ անկախության հանրաքվե Մեծ Բրիտանիա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին