f

Անկախ

Վարչապետն ու Սիվիլնեթը. Նրանք ովքեր սղոցում են ժողովրդավարական հաստատությունները


Իրաքի պատերազմի ժամանակներում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասեց, որ եթե Բուշը լիներ Հայաստանի նախագահ, ապա երկիրը կքանդվեր, ( նկատի ուներ՝ քանի որ պետական հաստատությունները ամուր չեն, անկանխատեսելի մեկը դառնա ղեկավար, պետությունը կքանդվի) իսկ ԱՄՆ֊ին ոչինչ չի լինի ով էլ լինի նախագահ, քանի որ ամուր հաստատություններ ունի։ Ուրեմն, առաջին հերթին հաստատություններն են պահում երկիրը։
Այս 15տարիներին Հայաստա՞նը փոխվեց, թե այն ժամանակ էլ երկրի հաստատությունները այն աստիճան ամուր էին, որի շնորհիվ Բուշի հետ համեմատության եզր չունեցող, վտանգավոր ու անհավասարակշիռ մեկն է եկել իշխանության, այսուհանդերձ պետությունը չի քանդվում։ Ինչպես վարչապետն է ասում՝ պետական ապարատը դիմադրում է իրեն, այսինքն պետական հաստատությունները թույլ չեն տալիս որ քանդվի երկիրը։ Սակայն ինչպես հայտնի ֆիլմում՝ «ձեր մոտ դժբախտ պատահարներ եղե՞լ են», «ոչ», «ուրեմն, կլինեն»։ Վարչապետը ինտենսիվ սղոցում է հենց կայունություն ապահովող հաստատությունները՝ առաջին հերթին Սահմանդրական դատարանը ու մյուս դատարանները, որոնք կտրվելու դեպքում, փլուզում կլինի, ինչպես շենքն է փլվում երբ սյուները քանդում են։ թե փլուզումը մինչև ուր կհասնի, կախված է հասարակության դիմադրությունից։
Այս սղոցմանը մասնակցում է ոչ միայն վարչապետի թիմը, այլև Ազատություն ռադիոկայանն ու նաև «Սիվիլնեթ»֊ը, որ գրել է. «Թովմասեանները եւ թովմասեաններու ետին կանգնած քաղաքական ուժերը, հին ու նոր դաշնակիցները, վաղուց արդէն քաղաքական վարկանիշ չունին ժողովուրդին մօտ։ Անոնց քաղաքական գերեզմանը վաղուց փորուած էր», «Սխալ ըրաւ Փաշինեան, երբ մեր ժողովուրդի յեղափոխութենէն անմիջապէս յետոյ, այս տեսակ քաղաքական գործիչներուն յեղափոխական ուժեղ կիցով մը դուրս չշպրտեց ասպարէզէն»։ Հետաքրքիր է որ նախկին իշխանության առանցքային դեմքերից մեկի՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծած Սիվիլնեթը մեղադրում է դատավորին նախկին իշխանություն լինելու մեջ։ եթե Սիվիլնեթը նախկին որևէ պաշտոնյայի «աղբաման է նետում», ապա էթիկապես ճիշտ կլիներ «Սիվիլնեթ»ը փակվեր, իր շքեղ գրասենյակը, որ նույնպես կառուցվել է նախկին իշխանության օրոք, տար ուրիշի, և ինքն իրեն աղբաման գցեր։ Սակայն ավելի հետաքրքիր է, որ հեղինակը կանադահայ Րաֆֆի Տուտագլեանն է, մի երկրից, որն անցել է Հայաստանից հազրապատիկ անարդարություների ու կոռուպցիաների միջով, վերջերս էլ այնտեղ կոռուպցիաներ էին բացահայտվում, բայց այդ երկրում գործադիր մարմնի կոչով երբեք դատարանների դռներ չեն փակել, և այդ երկիրը իր ժողովրդավարական նվաճումներին է հասել նաև դատարանի անկախության նկատմամբ հարգանքի շնորհիվ։ Ուրեմն, Տուտագլեանը որպես կանադահայ առաջինը պետք է հասկանար, որ ժողովրդավարության «բաստիոն»ը ոչ թե անձերն են, այլ հաստատությունները, առաջին հերթին անկախ դատարանն է՝ անկախ նրանից թե որևէ դատավոր ինչ կուսակցության անդամ է եղել, այդ կուսակցությանը ինքդ համակրու՞մ ես թե ոչ, այդ կուսակցության վարկանիշը բա՞րձր է թե ոչ, մանավանդ որ այդ կուսակցությունը որևէ հանցանքի համար փակված չի, գործում է հավասար մյուս կուսակցությունների հետ, որ դատարանի վրա ճնշումները, դատավորի նկատմամբ հալածանքները, որ նա հրաժարական տա, ուղիղ հարված է ժողովրդավարությանը, որ եթե հանկարծ կանադական գործադիր մարմնի որևէ ղեկավար ասեր՝ այս դատավորը պետք է հեռանա, առաջինը ինքը կթռներ պաշտոնից և այլևս երբեք չէր կարողանա վերադառնալ քաղաքականություն։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Կարծիք

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին