f

Անկախ

Երեւանյան փառատոները բախվում են խնդիրների․ բաց նամակ Հայկ Մարությանին


Երևան քաղաքում կազմակերպվող «ՖեստիվԱր» փառատոների ասոցիացիայի անդամ փառատոները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները գտնվում են փակուղային իրավիճակում։ Այս մասին քաղաքապետ Հայկ Մարությանին հղած բաց նամակում գրել են «ՖեստիվԱրի» 34 անդամ փառատոների ներկայացուցիչները։

«2017-ին ստեղծված «ՖեստիվԱրի»  նպատակն է համակարգել, խթանել և աջակցել Հայաստանում փառատոների շարունակական կայուն զարգացմանը։ «ՖեստիվԱր» Հայկական փառատոների ասոցիացիային են անդամակցում ՀՀ-ում կազմակերպվող 34 փառատոներ: Կազմակերպության տեսլականն է՝ Հայաստանը դարձնել աշխարհի փառատոների մայրաքաղաքներից մեկը, ինչը մեծապես համընկնում է Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված մտքին՝ Երևանը դարձնել փառատոների մայրաքաղաք», նշված է նամակում:

Տևական ժամանակ է, գրում են նամակի հեղինակները, ինչ Երևանում կազմակերպվող՝ «ՖեստիվԱր» փառատոների ասոցիացիայի անդամ փառատոները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները գտնվում են փակուղային իրավիճակում, «ուստի ստիպված ենք հանրային հնչեղություն տալ խնդրին՝ ակնկալելով Ձեր ուշադրությունն ու Ձեր հսկողությամբ դրանց լուծումը»:

1. «Երևանում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ փառատոներն այս տարի բախվել են մի որոշման, որի կայացման հիմնավորումները քաղաքապետարանի որևէ բաժին չի կարողանում տալ: Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանից ստանում ենք պատասխան, ըստ որի քաղաքապետարանը Հանրապետության Հրապարակում, Զաքյան փողոցում, Հուսիսային պողոտայում և Կարապի լճում (առայժմ այս հատվածներն են մեզ հայտնի) նպատակահարմար չի գտնում փառատոների անցկացումը: Ասոցիացիայի անդամ փառատոներին չեն տրամադրում որևէ հիմնավորում, թե ինչու է այս որոշումը կայացվել, ինչ փաստերի, հետազոտությունների կամ քաղաքականության արդյուքն է սույն որոշումը, ում վրա է այն տարածվում և/կամ ում կարող են թույլատրել:

2. Ցանկացած փառատոն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանից անհրաժեշտ է առաջին հերթին թույլտվություն ստանալ փառատոնի անցկացման վայրի վերաբերյալ: Ասոցիացիայի անդամ փառատոները մեծ մասամբ ամենամյա են, ունեն իրենց կայուն վայրը, բովանդակությունը և տևողությունը, իսկ նման ծավալի և որակի փառատոն կազմակերպելը սկսվում է ամեն նախորդող փառատոնի հաջորդ օրվանից, սակայն քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նշված թույլտվությունը պատրաստակամ են տալ բացառապես փառատոնի կազմակերպմանը նախորդող երկու ամսվա ընթացքում: Այս դրույթի սահմանումը խոչընդոտում է փառատոների կայուն զարգացմանն ու հեռանկարային պլանավորմանը, քանի որ պարզապես երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպչական ահռելի աշխատանքն իրականացնել:

2-րդ խնդրով հանդիպում-քննարկում եղել է քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ, մեր կողմից ուղարկվել է գրավոր առաջարկությունների փաթեթ, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Երևանում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ ամենամյա փառատոները տարիների ընթացքում ներկայացրել են հայկական մշակույթն ու արվեստը, երևանցիներին տոն են նվիրել և քաղաքապետարանի կողմից չեն ստացել որևէ դիտողություն կազմակերպչական կարողությունների վերաբերյալ:

Ասոցիացիան պատրաստակամ է նշված խնդիրները կառուցողական դաշտում քննարկել և աջակցել լուծումների մշակմանը, ուստի ակնկալում ենք Ձեր հետևողական միջամտությունը քաղաքապետարանի հետ աշխատանքների համակարգման և արդյունքներին միտված քաղաքականության մշակման հարցում»:

Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Ավելին
Ավելին