Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանությունները շուտով կհրապարակեն կորոնավիրուսի ծագման հետաքննության արդյունքները։ Գրում է Geta.ru-ն:
«Որոշ ժամանակ անց մենք շատ հստակ տեղեկատվություն կտրամադրենք», - ասել է Թրամփը:
Սակայն նա հստակ ամսաթիվ չի նշել:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում COVID-19- ի ծագման վարկածը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսով վարկավածների և հիվանդության հետևանքով մահացոթւյուների թվով առաջատար է։
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 3571.615 է կազմում։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: