Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրիեսոսը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ձեռքերը լվանալը COVID-19 կորոնավիրուսի կանխարգելման հիմնական և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այս մասին հաղորդագրություն տարածել է նաև կազմակերպության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ ձեռքերը լվանալը «հանրային առողջության կարևորագույն միջոցառումներից է»: Ըստ ԱՀԿ ղեկավարի, այս միջոցը օգնում է պաշտպանվել ինչպես նոր կորոնավիրուսային վարակից, այնպես էլ այլ հիվանդություններից:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 3571615 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: